ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեգենդար չեխ դերասան Յան Տրիշկան ընկել է Կարլի կամուրջից եւ մահացել

25 սեպտեմբերի, 2017 | 22:34

Չեխական կինոյի եւ թատրոնի լեգենդար դերասան 80-ամյա Յան Տրիշկան շաբաթ օրը  Պրահայի Կարլի կամրջից ընկել էր Վլտավա գետը, որտեղից նրան ուշագնաց վիճակում  հանել էին երկու զբոսաշրջիկ։ Այսօր  գիշեր չեխ դերասանը մահացել է Պրահայի զինվորական  հիվանդանոցում։

Յան Տրիշկան չեխական կինոյի ամենաճանայված, տաղանդավոր դերասաններից մեկն էր, ով հայտնի էր դարձել դեռեւս 1960-ական թվականներին, այնուհետեւ կոմունիստական շրջանում մեկնել էր ԱՄՆ եւ աշխատել Հոլիվուդում, ուր նկարահանվել է 44 ֆիլմերում։

Երկու անգամ նկարահանվել է նաեւ իր մոտ ընկերոջ՝ օսկարակիր Միլոշ Ֆորմանի  ֆիլմերում։ 1989 թվականի հեղափոխությունից հետո նա վերադարձել էր Չեխիա եւ նկարահանվել Սվերակի ,, Սովորական դպրոց,,  պաշտամունքային ֆիլմում։

Այս տարի նա կրկին եկել էր Պրահա՝ Ֆեբիոֆեստ միջազգային կինոփառատոնի հրավերով, ուր նրան համաշխարհային կինոյում եւ չեխական կինոյում ունեցած վաստակի համար հանձնվեց Բյուրեղապակյա գլոբուս։ Ի դեպ , նրա հետ հանդիպեցինք մամուլի ասուլիսի ժամանակ, եւ բոլոր լրագրողները զարմացել էին նրա բացարձակ դասական եւ մաքուր չեխերենից, ինչպես ինքն էր ասում, որ իր չեխերենն արխայիկ է, 60-ականների, իսկ այօրվա չեխերենը հասկանում է, բայց չի ընդունում,,։

Այս անգամ նա եկել էր նկարհանվելու Յիրժի Մանդլի ,,Նա ստրեշե,, նոր ֆիլմում։ Ցավոք,  ճակատագիրը նրա համար սարսափելի վախճան էր պատրաստել։ Ըստ ոստիկանության տվյալների, չեխ դերասանի գետում հայտնվելը դժբախտ պատահար է։

Այսօր մեծ դերասանի անակնկալ մահվան կապակցությամբ ցավակցական խոսքեր են ասել ոչ միայն մշակույթի հայտնի գործիչները, այլեւ քաղաքական ու հասարակական դիմքերը։

ՕՐԵՐ-ը միանում է այդ ցավակցություններին։

ՕՐԵՐ

 

 


Առնչվող նյութեր
1. Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
3. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
5. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
6. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
7. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
8. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
9. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
10. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: