ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայտնի մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը՝ Ժնեւի կոնսերվատորիայի վոկալի ամբիոնի վարիչ

01 հուլիսի, 2018 | 13:19

Ինչպես տեղեկացնում  է շվեյցարաբնակ մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում, նա օրերս ընտրվել է  Ժնեւի կոնսերվատորիայի վոկալի ամբիոնի վարիչ։ Նա 2013 թվականից երգեցողություն է դասավանդում Ժնեւի կոնսերվատորիայում։

Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց երգչուհին, իր թեկածությունն առաջադրել են գործընկերները եւ Ժնեւի կոնսերվատորիայի տնօրինությունը, ինչն էլ ընդունվել է միաձայն եւ հաստատվել ուսումնական հաստատության խորհրդի կողմից։ Պատասխանելով մեր հարցին, նա նաեւ նշեց, որ իր հիմնական առաքելությունն է լինելու ամբիոնի աշխատանքների բարելավումը, դասավանդման որակի բարձրացումը եւ այլ կոնսերվատորիաների հետ կապերի հաստատումը։

Ջուլիետ Գալստյանը  վաստակաշատ օպերային երգիչների, երաժիշտների եւ բալետի պարողների 4-րդ սերնդի ներկայացուցիչն է, ով 6 տարեկանից դաշնամուր է սովորել նվագել, ուսանել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։

1993 թ.-ից նա սկսում է երգեցողության  դասեր ուսանել իր  տատիկի՝ պրոֆ. Մարիաննա Հարությունյանի հետ `սովորելով նաեւ Կոմնտասի անվան  կոնսերվատորիայի Վոկալ արվեստի ֆակուլտետում, 1995-ին ստանալով  դաշնամուրի եւ վոկալի բաժինների դիպլոմները։ 1996-ին ավարտում է նաեւ մագիստրատուրան:

Այնուհետեւ նա հանդես է գալիս  վոկալի հանրաճանաչ մրցույթներում եւ գլխավոր մրցանակների է արժանանում  Մարիա Կալլասի (Աթենք, Հունաստան), Ջուլիան Գարայի (Պամպլոնա, Իսպանիա) եւ Վիոտտիի (Vercelli, Իտալիա) միջազգային մրցույթներում։ Նա նաեւ 1-ին մրցանակի է արժանացել իտալական  Teatro Regio di Torino-ի միջազգային  մրցույթում։

Ջուլիետը ելույթներ է ունեցել աշխարհի ճանաչված բեմերում՝  ROH Covent Garden (Լոնդոն), Opéra Bastille (Փարիզ), La Fenice (Վենետիկ), Opernhaus(Ցյուրիխ), Grand Théâtre (Ժնեւ), , Մարսել օպերայում, Նոր ազգային թատրոն (Տոկիո) եւ այլ թատրոններում: Նա ելույթներ է ունեցել Լոնդոնի, Նյու Յորքի, Պրահայի, Մոնրեալի, Բրյուսելի, Ինսբրուկի, Բուդապեշտի, Մոսկվայի, Պերմի, Սանկտ Պետերբուրգի, Զալցբուրգի, Նանտի եւ այլ քաղաքների ճանաչված թատրոններում։

Այսօր Ջուլիետը հանդես է գալիս  միայն մեցցո-սոպրանոյի  դերերգերով,  ինչպիսիք են Կարմենը, Մարինան (Բորիս Գոդոնովը), Ռինալդո (Հենդել), Դալիլա (Սամսոն եւ Դալիլա), Ֆենենա (Նաբուկո), Մադդելենա (Ռիգոլետո), Օրֆե (Օրֆե եւ Եվրդիս) Մեգ Դեյլը (Ֆալստաֆը), Կոռնելիա (Ջուլիո Չեսար), Սյուզուկին, Իռենը (Թեոդորա) եւ Պերրիկոլը, ինչպես նաեւ Ռեքվիեմը (Վերդի, Մոցարտ), Ստաբատ Մաթերը (Ռոսսինին, Դվորժակ, Փերգլոլը), Միսսա Սոլեմիսը (Ռոսինի)։

Ջուլիետը նաեւ կատարյալ երգչուհի  է. նա ունի գերմանական, ռուսական, ֆրանսիական, իսպանական, իտալական եւ հայկական կոմպոզիտորների երգերի եւ մեղեդիների մեծ երգացանկ: Նա վարպետության դասեր է տալիս Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում եւ Հայաստանում ,  բազմիցս եղել է Ռուսաստանում եւ Նորվեգիայում անցկացվող միջազգային մրցույթների ժյուրիի կազմում: Ամուսնացած է, ապրում է Ժնեւում:

Շնորհավորում ենք մեր հայրենակցուհուն եւ մաղթում արգասաբեր գործունեություն։

ՕՐԵՐ


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: