ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայտնի հայ լրագրողները ՀԲԸՄ The Insider հանդեսում

Սփյուռքահայ մամուլի տեսություն
19 ապրիլի, 2016 | 10:41

agbu insiderՀԲԸՄ ամսագիրը՝ AGBU News magazine-ը լույս է ընծայել իր նոր հավելվածը՝ The Insider հանդեսը, որն ամբողջությամբ նվիրված է աշխարհի տարբեր հայտնի լրատվամիջոցներում, այդ թվում՝ Հայաստանում աշխատող հայ լրագրողներին։ Հայաստանը ներկայացնում է Արմնյուզի  եւ NEWMAG ամսագրի ղեկավար, հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը։ Ամսագրում տեղ են գտել հոդված-հարցազրույցներ Հոնկոնգում-Չինաստան գտնվող  News Deeply-ի համահիմնադիր եւ լրագրող, ABC News-ի եւ  Bloomberg Television-ի Միջին Արեւելքի նախկին թղթակից Լարա Սեդրակյանի, ֆրանսիական հայտնի France 24 հեռուստաընկերության հաղորդավար-մեկնաբան Աշխեն Վերդյանի, արգենտինական Բուենոս Այրեսի La Nacion

Հեռուստատեսային կայանի մարզական մեկնաբան Քրիստիան Լեբլեբիջյանի, Կատարում գտնվող Al Jazeera հեռուստաընկերության անգլիական բաժնի խմբագիր Տանյա Գործունյանի, ինչպես նաեւ սիրիահայ լուսանկարչուհի Անժելիկ Սանոսյանի,  հայտնի քիմիկոս, գիտնական, սուրճի հանրահայտ մասնագետ Շահան Երիցյանի եւ տեխնոլոգ-գյուղատնտես Արմեն Մկրտչյանի հետ։ Հարցազրույցներ են տպագրվել նաեւ ՀԲԸՄ տարբեր ծրագրերին մասնակցած երիտասարդների հետ, ինչպես նաեւ հոդված ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար, ԱՄՆ-ում հրաշալի կրթություն ստացած եւ Ստեփանակերտում ականի պայթյունից կուրացած Արտակ Բեգլարյանի հետ։

AGBU News magazine-ի հիմնական թողարկումը նվիրված է սիրիահայությանը, հարցազրույց է տպագրվել է ՀԲԸՄ Սիրիայի մասնաճյուղի ատենապետ Ներսես Ներսոյանի հետ։ Ամսագրում տեղ են գտել նաեւ հոդվածներ Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկներում իրականացված ՀԲԸՄ ծրագրերի մասին։

ՕՐԵՐ

agbu news magazine


Առնչվող նյութեր
1. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
3. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
4. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
5. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
6. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
7. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
8. ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները
9. Լրատվական դաշտը՝ որպես Սփյուռք-Հայրենիք կամուրջ
10. ՀԲԸՄ-ը Նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: