ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայտնի լուսանկարիչ Գարիկ Ավանեսյանի 55 ամյակը եւ նոր ցուցահանդեսը` նվիրված Հնդկաստանին

20 փետրվարի, 2014 | 11:14

Pozvanka_GA2014 GarikՊՐԱՀԱ- Այսօր ժամը 19.00-ին Հրադչանսկա թաղամասի Պիսեցկա Բրանա ցուցասրահում կբացվի չեխաբնակ հայտնի լուսանկարիչ , Չեխիայի ֆոտոարվեստի ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանի անհատական լուսանկարչական ցուցահանդեսըˋ ,,Հնդկաստան 2014,, խորագրով։ Այսօր լրանում է նաեւ անվանի լուսանկարչի ծննդյան 55 ամյակը։ Նա օրերս է վերադարձել Թուրքիայից, ուր միջազգային լուսանկարչական մրցույթում մասնակցում էր իբրեւ ժյուրիի անդամ։

Հիշեցնենք, որ Լուսանկարչության ասպարեզում ունեցած հրատարակչական եւ լուսավորչական գործունեության համար անցած տարի ,,Ֆոտոարտ,, ամսագրի գլխավոր խմբագիր Գարիկ Ավանեսյանն արժանացել է ,,Կամերա Մագնա 2013,, լուսանկարչական հեղինակավոր մրցանակին։ Մրցանկաբաշխությունն անցկացվել է չեխական Ֆոտովիդեո ամսագիրը։ Իր վերջին համարում ամսագիրը նաեւ ծավալուն հարցազրույց է տպագրրել հայ լուսանկարչի հետ։ Իսկ 2012-ին Գարիկ Ավանեսյանը ստացել էր Ֆոտորավեստի միջազգային ֆեդերացիայիՙ ,, F.I.A.P.-ի վարպետ,, մրցանակը։

Գարիկ Ավանեսյանը ծնվել ու իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է Բաքվում, 1988 թվականին դուրս է եկել Ադրբեջանից` սումգաիթյան դեպքերից հետո, եւ Ղազախստանում ու Ռուսաստանում 7 տարի աշխատելուց հետո, 1995 թվականից հաստատվել է Պրահայում: 2006 թվականից Պրահայում լույս տեսավ նրա խմբագրած ,,ՖՈՏՈԱՐՏ,, ամսագիրը: Վերջին տարիներին այն լույս է տեսնում տարեգրքի ձեւով, ինչպես նաեւ կազմակերպվում են տարբեր լուսանկարչական մրցույթներ, Garik Avanesyan 2ճամփորդություններ, եւ այդ ամենը զետեղվում է կայքէջի www.photoart.cz հասցեում։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին իր ծննդյան 55 ամյակի եւ նոր ցուցահանդեսի բացման առիթներով եւ մաղթում նորանոր հաջողություններ լուսանկարչության ասպարեզում։

Հակոբ Ասատրյան

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Կյանքից հեռացավ ,,Ստամբուլի Աչքը»` աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը
2. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
3. Պրահայում բացվեց Գարիկ Ավանեսյանի ,,Բանգլադեշ,, ցուցահանդեսը
4. Բանգլադեշը Գարիկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսում՝ ապրիլի 3-ից Պրահայում
5. Օտտավայում բացվեց կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանը
6. «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական ցուցահանդես Վարշավայում
7. ,,Գարիկ Ավանեսյանը եւ իր հայերը,, պատկերագիրքը եւ բացառիկ ցուցահանդեսը Պրահայում. (լուսանկարներ)
8. ՚՚Գարիկ Ավանեսյանը եւ իր հայերը՚՚ պատկերագրքի շնորհանդեսը եւ լուսանկարների ցուցահանդեսը Պրահայում
9. Պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի լուսանկարների ցուցահանդեսը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը
10. Առաջնագիծը՝ Արմեն Ենգոյանի աչքերով -ցուցահանդես Շուշիում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: