ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում

18 ապրիլի, 2018 | 15:07

Մշակութային միջոցառում՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին

Ապրիլի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը Լիտվայի կիրառական արվեստի թանգարանում կազմակերպել էր կամերային երաժշտության երեկո՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների անկախության 100-ամյակներին։ Համերգին կատարումներով հանդես եկան նշանավոր հայազգի թավջութակահար Լևոն Մուրադյանը (Պորտուգալիա), լիտվացի դաշնակահար Վայդա Կիրվելիտյեն և ջութակահար Ռայմոնդաս Բուտվիլան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Համերգին ներկա էին Լիտվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Լիտվայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, հանդես գալով բացման խոսքով, ասաց, որ համերգը Հայաստանի և Լիտվայի անկախության 100-ամյակներին նվիրված միջոցառումների շարքից է։ Անդրադառնալով Հայաստանի առաջին Հանրապետության պատմությանը՝ դեսպանը նշեց, որ 1918թ․՝ հակամարտությունների քաոսի մեջ, մայիսյան փառահեղ հաղթանակների ներքո ծնվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը 1375 թ․-ից հետո հայկական առաջին ինքնիշխան պետությունն էր։

Դեսպանը նաև նշեց, որ այդ ժամանակաշրջանում հայ ժողովուրդը վերականգնվում էր իր մեծագույն ողբերգության՝ ցեղասպանության հետևանքներից, առկա էին շուրջ 300,000 գաղթականներ, արևելքից և արևմուտքից երիտասարդ Հանրապետությունը տապալելու փորձեր էին արվում: Բայց այնուամենայնիվ Հայաստանին հաջողվեց երկուսուկես տարի դիմակայել այդ արհավիրքներին և դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ։

Եզրափակելով իր խոսքը, դեսպանը հայտնեց, որ 1920թ․ անկախության կորստի հարցում որոշ արտաքին և ներքին գործոններ ունեցան իրենց դերը և արտաքին իրողությունները մինչ օրս ցավոք գրեթե չեն փոխվել։ Այսօր էլ Հայաստանը գործադրում է իր առավելագույն ջանքերը բոլորի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելու և իր բարեկամների շրջանակն ընդլայնելու համար։

Համերգի ընթացքում հնչեցին Ֆրանց Շուբերտի, Առնո Բաբաջանյանի և Կոմիտասի ստեղծագործությունները։


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
10. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: