ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայտնի են ԱՐՓԱ կինոփառատոնի ժյուրիի անդամների եւ մրցանակների հավակնորդների անունները

23 սեպտեմբերի, 2013 | 23:09

adaa finalistsԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ- Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) գործող ֆիլմերի, երաժշտության եւ արվեստի «ԱՐՓԱ» հաստատության կողմից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «ԱՐՓԱ» միջազգային 16-րդ կինոփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 26-29 Հոլիվուդի եգիպտական թատրոնում: Հրատարակվել են 9 անվանացանկերում մրցանակների հավակնորդների, ինչպես նաեւ ժյուրիի անդամների անունները:

Մրցունակ ֆիլմերի թվում են «My name is Viola», «Abstraction», «Orphans of Genocide», «Always Faithful», «The Power of Few», եւ «Fracknation» ֆիլմերը: Իսկ ժյուրիի կազմում են Չարլզ Ագրոնը (գրող, դերասան եւ պրոդյուսեր), Ջեյմս Դյուք Մեյսոնը (դերասան), Սեւ Օհանյանը (պրոդյուսեր), Ֆելիքս Պայերը (դերասան եւ դրամատուրգ), Հովարդ Ռոզենմանը (մրցանակակիր պրոդյուսեր) եւ Սեբաստիան Սիգելը (անգլիացի գրող եւ ֆիլմարտադրիչ):

Փառատոնի հանդիսավոր բացման օրըՙ սեպտեմբերի 26-ին, ցուցադրվելու է «Իմ անունը Վիոլա է» ֆիլմը, Լուսինե Ալեքսանյանի եւ Ջանեթ Սպիցերի դերակատարությամբ: Հաջորդ օրը ցուցադրվելու է «Աբստրակցիա» գեղարվեստական ֆիլմը (ռեժ. Պրինս Բաղդասարյան) Կորինա Ռիկոյի, Քեն Դավիթյանի եւ Էրիկ Ռոբերտսի դերակատարությամբ:

Շաբաթՙ սեպտեմբերի 28-ի ֆիլմը բազմաբնույթ սպանություններով եւ դրամատիզմով հագեցած «Փոքրամասնության ուժը» ժապավենն է (ռեժ. Լեոն Մարուչջի), իսկ երջին օրըՙ սեպտեմբերի 29-ին ցուցադրվելու է «Դիմակը» (ռեժ. Ռոբերտ Հաչ) ֆիլմը:

Ըստ հաղորդագրության, հատուկ մրցանակներ են շնորհվելու պրոդյուսերներ Մեթյու Վան Դայքինՙ սիրիական պատերազմի թեմաներով իր կարճամետրաժ վավերագրական «Not Anymore A Story of Revolution» ֆիլմի համար, Սեւ Օհանյանինՙ Օսկար Գրանտի ողբերգական մահվան մասին պատմող «Fruitvale station» (ռեժ. Ռայան Կուգլերի առաջին գեղարվեստական ժապավենը) ֆիլմի համար եւ դերասան Սիդ Հայկին (ամբողջական անունովՙ Սիդնի Էդի Մովսեսյան) իր 50-ամյա ստեղծագործական կարիերայի համար, որի ընթացքում նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում եւ 350 հեռուստասերիալներում («The Devil՛s Rejects, Jackie Brown, Kill Bill: vol 2, եւ այլն):

Ավելացնենք, որ նախկինում «ԱՐՓԱ»-ի հատուկ մրցանակների արժանացել են Ատոմ Էգոյանը, Շորեհ Աղդաշլուն, դոկտ. Մայքլ Հակոբյանը, Կառլա Կարապետյանը, Միքայել Պողոսյանը, Ֆրանսիս Ֆիշերը եւ ուրիշներ:

Հ.Ծ. ԱԶԳ օրաթերթ

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեց Շառլ Ազնավուրի աստղը
2. Նորարարության մրցույթ Հայաստանի համալսարանական ուսանողների եւ ասպիրանտների համար
3. Երեւանում ամփոփվեց Տերտերյան ֆեստը
4. Հակոբ Փանոսյան. Հայաստանում գիտության զարգացման նոր ռազմավարություն պիտի մշակվի
5. ԱՐՓԱ Հիմնարկի նորարության մրցույթ-2014

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: