ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայտնի դուդուկահար Լեւոն Մինասյանը նվագեց Ժնեւում ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 25-ամյակին նվիրված համերգին

14 մարտի, 2017 | 16:22

hamerg znev

ԺՆԵՎ.- Մարտի 11-ին Ժնևի հայտնի Ալամբրա սրահում տեղի ունեցավ համերգ աշխարհահռչակ դուդուկահար Լևոն Մինասյանի մասնակցությամբ՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյակին, որին ներկա էին Ժնևում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի աշխատակիցներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Երեկոյի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը նշեց, որ 25 տարի առաջ՝ 1992թ. մարտի 2-ին, ՄԱԿ կենտրոնակայանում Հայոց եռագույնի բարձրացումը խորհրդանշում էր երեքհազարամյա պատմություն ունեցող հայ ժողովրդի նորանկախ Հանրապետության լիարժեք վերաինտեգրումն ազգերի մեծ ընտանիքին: Այն նշանավորում էր նաև Հայաստանի հանձնառությունը՝ իր մասնակցությունը բերելու համընդհանուր արժեքների վրա հիմնված համերաշխ և խաղաղ ապագա կերտելու միջազգային հանրության ջանքերին:

Դեսպանորդը նաև ընդգծեց ՄԱԿ-ի կառույցների գերակշիռ մասը ներառող ՄԱԿ Ժնևյան գրասենյակի կարևորությունը տարբեր երկրների միջև համագործակցության և երկխոսության ամրապնդման գործում:

Երեկոյի ընթացքում Լևոն Մինասյանի, հայ և օտար երաժիշտների կատարմամբ ներկայացվեցին Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, հայ արվեստի այլ երախտավորների ստեղծագործություններ։ Ֆրանսերեն թարգմանությամբ հնչեցին Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Խաչատուր Աբովյանի բանաստեղծությունները:

ՕՐԵՐ

hamerg znev2


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Արմեն Սարգսյանը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը
5. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
7. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
8. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
9. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
10. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: