ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայտնի ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանն արժանացել է հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի

19 ապրիլի, 2016 | 08:44

Peter-BalakianՆյու Յորք– Հայտնի ամերիկահայ գրող , հրապարակախոս Փիթեր Բալաքյանը արժանացել է 2016 Պուլիցերյան մրցանակի պոեզիայի  անվանակարգում՝ Ozone Journal/՚Օզոնի հանդես՚ գրքի համար։  Հաղթողներին հայտարարել են եւ պարգեւատրել ապրիլի 18-ին Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում։ Բալաքյանի մրցանակը հայտարարել է մրցանակաբաշխության պատասխանատու Մայք Փրայդը։ Ինչպես հայտնում է Արմենիան Ուիկլի թերթը, այս տարի լրացավ Պուլիցերյան մրցանակի 100-րդ ամյակը։

Բալաքյանի Ozone Journal\Օզոնի հանդես\ (բանաստեղծություններ) տպագրել է Չիկագոյի համալսարանի  հրատարակչությունը։ Նրա պոեմում արտահայտվում են սիրիական անապատներում Հայոց ցեղասպանության վերապրածի հուշերը եւ նոր ժամանակների մտածումները։

Բալաքյանը   Հումանիտար համալսարանի պրոֆեսոր է, հեղինակ է յոթ գրքերի՝ բանաստեղծությունների եւ չորս արձակ ստեղծագործությունների, այդ թվում `՚Այրվող Տիգրիսը. Հայկական ցեղասպանությունը եւ Ամերիկայի արձագանքը,որը համարվեց Նյու- Յորք Թայմսի  բեսթսելլեր, եւ ՚Ճակատագրի սեւ շունը՚, որն ստացավ Փեն Ալբրանդ մրցանակը։

Այս տարի Պուլիցերյան մրցանակի են արժանացել նաեւ լրագրության, արվեստի եւ գրականության 20 ներկայացուցիչներ՝  ըստ անվանակարգերի։

Պուլիցերյան մրցանակի պատմությունը հետեւյալն է։ 1911 թվականին մահանում է հունգարական ծագումով ամերիկացի միլիոնատեր Ժոզեֆ Պուլիցերը (1847—1911)։ Ըստ նրա կտակի՝ այդ նպատակով թողնված 2 միլիոն դոլարով ստեղծվեց այս մրցանակի հիմնադրամը։
Մրցանակները հանձնում են 1917 թվականից, ամեն տարվա մայիսի առաջին երկուշաբթի օրը, Կոլումբիայի համալսարանի հոգեբարձուները Նյու Յորքում։
Մրցանակը 10 000 ԱՄՆ դոլար է։

 

ՕՐԵՐ ամսագիր

orer.eu


Առնչվող նյութեր
1. Չիկագոյում Երևանյան պուրակ է բացվել
2. Բիլզերյան եղբայրները ստացել են Հայաստանի քաղաքացիություն եւ հաշվառման կանգնել ՀՀ զինված ուժերում
3. Չինական դասական պոեզիայի հարստությունը
4. Լույս է տեսել ՚՚Հայաստանի սիրտը. Բանաստեղծություններ…Եվ ուրիշ ոչինչ՚՚ գերմաներեն ժողովածուն
5. Փիթեր Բալաքյանը ստացել է դեռեւս ապրիլ ամսին շնորհված Պուլիտցերյան մրցանակը
6. Ագապի Մկրտչյանը Պրահայում գերմաներենով ներկայացրեց Պարույր Սեւակի եւ իր պոեզիան
7. Վախճանվել է անվանի բանաստեղծ Հրաչյա Սարուխանը
8. Հայաստանի նախագահը ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի հայկական հաստատություններում
9. Ամերիկահայ բանաստեղծուհի Թամար Հովհաննիսյանի՝ «Ես կին եմ, ես կղզի» գրքի շնորհանդեսը Երեւանում
10. Գրական. Անի Տեր-Գուլանյանի պոեզիան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: