ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայտնագործություն. Նարեկ Բավիկյանի ունիվերսալ սարքը ՝ Իռենը (IRENE)

16 հոկտեմբերի, 2014 | 09:06

ireneՊՐԱՀԱ. – Պրահայաբնակ  26 ամյա արտադրական դիզնայեր Նարեկ Բավիկյանը դարձել է նորարարության հեղինակ։  Նա ստեղծել է Իռեն(IRENE) մետաղյա սարք, որը հնարավորություն է տալիս իբրեւ հենակ օգտագործել ամենատարբեր էլեկտրոնային սարքավորումների համար։ Արդեն իսկ այս ապրանքատեսակը ստացել է Չեխիայի  Արտոնագրային պետական վարչության կողմից հեղինակային հավաստագիր ։ Այն կոչվելու է IRENE։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Նարեկ Բավիկյանը սարքն ստեղծելու գաղափարը առաջացել է, երբ մի անգամ Պրահայի էլեկտրոնիկայի խանութներից մեկում նկատել է, որ տարբեր հեռախոսների ու էլեկտրոնային հուշատախտակների(տաբլետների) համար ամենատարբեր ընկերություններ ունեն տարբեր հենակներ, որոնք ոչ միայն արագ կոտրվում են, այլեւ սարքը փոխելուն զուգահեռ նաեւ պետք է հենակը փոխես։ Այդպիսով, նախնական հաշվարկներով մոտ 200 դոլար պետք է ծախսես տարբեր հենակներ գնելու համար։ Եվ Նարեկը մտածել է, որ հնարավոր է մի այնպիսի ունիվերսալ հենակ ստեղծել, որը հնարավոր կլինի օգտագործել թե հեռախոսների ու Narek Bavikyanտաբլետների, եւ թե մեքենաներում ամրացվող GPS-երի համար։

Նորարության հիմքում փոքրիկ սարք է, որը փակցվում է հեռախոսի հետնամասում կամ iPade-ի,  որը թույլ է տալիս հարմար բռնել, իսկ iPade-ը նաեւ հարմարավետ դնել սեղանին։ Սարքի մեջ պահված է նաեւ խողովակ, որը հնարավոր է երկարացնել մինչեւ կես մետր, ինչը  թույլ կտա իբրեւ հենակ օգտագործել եւ հեռվից ինքդ քեզ նկարել։ Այն կարելի է ամրացնել  նաեւ մեքենայի ապակուն GPS-ը պահելու համար։

Սարքի ստեղծման համար խթան է հանդիսացել հեղինակի հանդիպումը պրահայաբնակ հայտնի դիզայներ Կիբարդինի հետ, ով դեռեւս Խորհրդային Միությունից է  դուրս եկել եւ ժամանակի ընթացքում նվաճել դիզայնի ոլորտի ամենանշանակալից երկու մրցանակները։  Այս տարվա մարտ ամսից աշխատել է նրա հետ եւ  կիսվել իր գաղափարներով, այնուհետեւ նախագծերն ուղարկել է Չինաստան եւ ստացել IRENE-ի առաջին օրինակները։   Ապագայում նաեւ նախատեսվում է թողարկել IRENE  Breeze  եւ IRENE gale ապրանքատեսակները պրոֆեսիոնալների համար։ Իսկ ընկերության անունը, որը կթողարկի ապրանքանիշը, կկոչվի IRENE BY NANEAU։      

 Նարեկը հաճախ է առաջնորդվել աշխարհահռչակ արտադրական  դիզայներ Բրունոյի 10 պատվիրաններով։ Դրանք էլ օգնել են հասնել արդյունքի։   

 ,,Այժմ Չեխիայի մի քանի արտադրողների հետ բանակցություններ ենք վարում ապրանքի թողարկման շուրջ։ Նախապատվերի ակցիա  ենք անցկացնում եւ ԱՄՆ ում վաճառում ենք 60 դոլարով,,-ասում է Նարեկը։

Սարքի մեջ նաեւ մատանի դնելու հարմարանք կա։ Նարեկը մտածել է, որ եթե այս նախագիծը հաջողության հասնի, ապա մյուս տարի սարքի մեջից կհանի մատանին եւ իր սիրելի ընկերուհուն ամուսնության առաջարկ կանի։

 Նշենք նաեւ, որ Նարեկը ծնվել է Երեւանում, 1992 թվականից ընտանիքով տեղափոխվել է Մոսկվա։ 5 տարեկանից սովորել եւ ավարտել է  նկարչական դպրոցը, այնուհետեւ Մոսկվայի ֆինանսական ակադեմիան։ Չեխիա տեղափոխվելուց հետո  Կարլի համալսարանում ուսանել է  չեխերեն եւ արեւալագիտություն։  Այժմ խոստումնալից աշխատանքի հրավեր է ստացել Մոսկվայից։ Հաջողություն ենք մաղթում մեր շնորհալի հայրենակցին։

 

Հակոբ Ասատրյան

Օրեր

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
3. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
4. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
5. Ազնավուր. Ես սիրում եմ չեխ հանդիսատեսին
6. ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնում կցուցադրվի չեխահայ Անդրան Աբրահամյանի ֆիլմը
7. Գեւորգ Դեոդատը (Աստվածատուրյանը)՝ Պրահայի առաջին սրճարանատերը- ՕՐԵՐ ամսագրի արխիվ
8. Թուրքերը հակազդում են, Զեմանը մնում է իր կարծիքին, չեխական մամուլը տարակուսում է
9. Չեխիայում երթով, ոգեկոչումով ու դասական համերգով հարգեցին սրբադասված նահատակների հիշատակը
10. Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: