ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

”Հայոց ցեղասպանություն. մեկդարյա լռություն” գրքի շնորհանդեսը Իսպանիայում

20 մայիսի, 2017 | 15:16

Մայիսի 19-ին Անդրաչի ( Մայորկա, Բալեարյան կղզիներ) քաղաքային գրադարանի կոնֆերանս-դահլիճում տեղի ունեցավ ”Հայոց ցեղասպանություն. մեկդարյա լռություն” գրքի առաջին շնորհանդեսը, որին հրավիրված էր եւ ելույթով հանդես եկավ Ամադո Կարբոնել Սանտոսը` Արթուր Ղուկասյանի կողմից ընտրված այն համահեղինակներից մեկը, ով մասնակցեց հատորի հրատարակման գաղափարի իրականցմանը  (իբրեւ Իսպանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած չորս մարզերից մեկի` Բալեարյան կղզիների ներկայացուցիչ):

Վերոհիշյալ շնորհանդեսի ընթացքում ցուցադրվել էին նաեւ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանին վերաբերվող որոշ իրեր (ինչպես, օրինակ, սաղավարտ, զինամթերքներ եւ այլն)։ Այդ ամբողջի մեջ ուշադրությանն արժանի էին մոմերն ու ծաղիկները, որոնք նվիրվում էին երկար եւ  տխրահռչակ գաղթի ճանապարհին զոհված հայորդիներին։

Ողջույնի խոսքի եւ գրքի հրատարակման պատճառների մասին խոսելուց հետո, Ամադո Կարբոնելը ընթերցեց նրա էջերում տեղ գտած իր նյութը, որն ոչ միայն անտարբեր չթողեց ոչ ոքին, այլ ոմանց աչքերից նաեւ արցունքներ հոսեցին։

Բոլոր պարագաներում, առկա էր գիտակցությունն այն բանի, թե որքան կարեւոր է կենդանի պահել պատմական հիշողությունը, քանզի առանց դրա դատապարտված կլինեինք վերապրել կրկին անցյալում տեղի ունեցած տանջանքները, ինչը ծանր փորձություն էր ոչ միայն հայության, այլեւ համայն մարդկության համար։

Ելույթների եւ հարցուպատասխաններից հետո, համահեղինակը ստորագրեց գրքի օրինակներից մեկը քաղաքային գրադարանի համար։

Գրադարանի արխիվի համար նախատեսված գրքի ինքնագրության մեջ Ամադո Կարբենլը նշեց մեկ միտք, որն հատուկ հնչողություն ստացավ դահլիճում եւ հուզեց բոլոր ներկաներին, դառնալով այս չափազանց հետաքրքիր եւ միանգամայն էմոցիոնալ միջոցառման հիշատակարանը.

”Թող որ հիշողությունը նրանց, ով չկա արդեն Լույսը դառնա բոլոր նրանց համար, որոնք դեռ պետք է գան”։

Մարի Կարմեն Գարսիա


Առնչվող նյութեր
1. Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
2. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
3. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
4. Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը ցուցադրվեց Մադրիդում
5. Վալենսայի պատգամավորները ծանոթացել են Հայոց ցեղասպանության հարցին
6. Հայ-կատալոնական փառատոն Յորետ Դե Մար քաղաքում. տեսանյութ
7. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
8. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
9. Կատալոնացիները շարունակում են պայքարը, բարսելոնահայերը՝ աջակցում
10. Իսպանիա. Բարի գալուստ Միսլատայի հայկական դպրոց

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: