ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Վրաստանում

05 ապրիլի, 2015 | 13:59

hayartunԱյս խորագիրն էր կրում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, 2015 թվականի ապրիլի 4-ին կայացած Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումը: Լուսանկարիչ Սերգեյ Ֆիդանյանի նախաձեռնությամբ, «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վիրահայոց թեմի հովանու ներքո կազմակերպված հեղինակային լուսանկարների ցուցադրությանը կցվել էին Ցեղասպանությունից փրկվածների և Վրաստանում ապաստանածների ժառանգների պատմությունները՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն:

Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերին փակցված լուսանկարները ներկայացնում էին Հայոց Ցեղասպանությունը վերապրածների չորս սերնդի 34 ժառանգների, որոնց միավորել էր հայկական գենը և հայ ազգի նկատմամբ ոճրագործությունը:

Ցուցադրությունը հետաքրքրությամբ դիտեցին և պատմություններն ընթերցեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, հոգևոր հայրերը, թբիլիսահայ համայնքի անդամներ, հասարակայնության բազմալեզու ներկայացուցիչները, Ախալցխայից հատուկ ժամանած հայ համայնքի անդամները:

Ողջունելով ներկաներին, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը անդրադարձ կատարեց ցուցադրության նպատակին՝ տարբեր մահասարսուռ և հուզումնալից պատմությունները վերհանելով հիշել Ցեղասպանությունը, դատապարտել ոճրագործությունը և պահանջել հատուցում:

Բոլոր ելույթ ունեցողները՝ Վան Բայբուրթյանը, Կարեն Մելիքյանը, Ենոք Թադևոսյանը, Հենրիխ Մուրադյանը, Յուրի Մեչիտովը, Ջիովանի Վեփվախեն, Ռուբեն Ռուխկյանը, Սամվել Մկրտչյանը, Անահիտ Բոստանջյանը, Վիկտորյա Մաքսոևան, hayartun2Իրենա Օհանջանովան, արժևորեցին հեղինակի մտահղացումը՝ վերապրածների պատմություններով աշխարհին ցույց տալ կատարված ոճրագործությունը և հայ մարդու տեսակը և հայկական գենի հզորությունը: Իր ապրումներն ուսուցչուհի Մանանա Կարապետյանն արտահայտեց արտասանելով հատված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից:

Երախտագիտություն հայտնելով Վիրայոց թեմի առաջնորդին և «Հայարտուն» կենտրոնի ղեկավարությանը աջակցության համար, լուսանկարիչ Սերգեյ Ֆիդանյանը ցուցահանդեսը անվանեց իր ներդրումը Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հիշատակին, հայտնելով այն Ջավախքում և քաղաքամայր Երևանում ցուցադրելու իր նպատակի մասին:

Վերջում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը բաշխելով ներկաներին, կարևորեց Սփյուռքահայության դերն ու նշանակությունը Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և այն դատապարտելու գործում: Սրբազան Հայրը կոչ արեց հիշելով նահատակներին, պատասխանատվություն պահանջել ցեղասպանությունը կազմակերպող երկրից, նաև երախտապարտ լինել այն ազգերին ու ժողովուրդներին, որոնք ապաստանեցին փրկվածներին, ում օգնությամբ վերապրածների ժառանգները շարունակում են ապրել, արարել և գործել Մայր Հայրենիքի և իրենց ապաստանած երկրի բարգավաճման համար:

Որոշվեց ցուցահանդեսի լուսանկարները և կցված պատմությունները հրատարակել առանձին գրքով:


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում. առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի
5. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
6. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
7. Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
10. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: