ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանությունը կուսումնասիրեն չեխական դպրոցներում-տեսանյութ

21 ապրիլի, 2015 | 09:03

hovhannes isxanyanՊՐԱՀԱ-Չեխիայի միջնակարգ դպրոցների ուսուցիչների մոտ 90 տոկոսը այսուհետ իրենց աշակերտներին կդասավանդեն նաեւ ,,Հայոց ցեղասպանություն,, թեման։  Այս մասին ՕՐԵՐ եվրոպական ամսագրին հայտնում է չեխ դասախոս, լրագրող եւ հրապարակախոս Մոնիկա Հորսակովան, ում նախաձեռնությամբ Չեխիայի կրթական ,,Նորագույն պատմություն,,/www.moderni-dejiny.cz/ կայքէջում ոչ միայն հրապարակվել է Հայոց ցեղասպանության մասին հոդված, այլեւ իր գործընկեր Կլարա Ռեժնիչկովայի հետ նկարահանել եւ տեղադրել է 15 րոպեանոց վավերագրական ֆիլմ՝ Սիլեզյան համալսարանի ուսանողների գրած սցենարով։ Այս նախաձեռնությանը աջակցել է չեխահայ հայտնի գործարար, ,,Մարլենկա,, ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը, ով նաեւ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն է։ Ֆիլմում նա ոչ միայն պատմում է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապերի մասին, այլեւ կոչ է անում Չեխիայի իշխանություններին հետեւել հարեւան Սլովակիայի օրինակին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ֆիլմում ներկայացվում են նաեւ հայաստանցի Հովհաննես Իշխանյանի վկայություններն իր ընտանիքի եւ  թուրքերի իրականացրած դաժանությունների մասին։ ,,Հայկական ցեղասպանություն,, ֆիլմի նկարահանմանը օգտագործվել են նաեւ  Երեւանի Հայոց ցեղասպանության ինստիտուտ- թանգարանի տրամադրած  նյութերը։

Մոնիկա Հորսակովայի ասելով, ,, Պատմությունը սեփական կաշվի վրա,, շարքի այս հերթական ֆիլմը մեծապես կօգնի, որպեսզի դպրոցահասակ երեխաները պատմական ճշմարտությանը տեղեկանան վկայությունների միջոցով, հատկապես նկատի ունենալով, որ ապագայում նրանք են ընդունելու այս պետության որոշումները։ Այս կայքէջը բացառիկ հնարավորություն է տալիս, որպեսզի Չեխիայի տարածքում պատմություն առարկան դասավանդող բոլոր ուսուցիչները ոչ միայն ծանոթանան Հայոց պատմությանը ներկայացված հոդվածներով, այլեւ աշակերտներին ցուցադրեն ֆիլմ, որից հետո նաեւ հատուկ նախատեսված առաջադրանքներ տան՝ ստուգելու Հայաստանի եւ ցեղասպանության մասին նրանց գիտելիքները։ Ծրագիրը եւ ֆիլմը անցել են փորձաքննական շրջան եւ հաստատվել  կրթության նախարարության կողմից։

,,Հայկական ցեղասպանություն,, ֆիլմն ըստ էության Գեւորգ Ավետիսյանի եւ Մոնիկա Հորսակովայի համագործակցության երկրորդ նախագիծն էր։ Մեկ տարի առաջ լույս էր տեսել նրանց զրույցների ժողովածուն, ուր գրքի գլխուխներից մեկը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը։ Առաջիկայում նախատեսվում է Գեւորգ Ավետիսյանի աջակցությամբ իրականացնել երրորդ նախագիծը՝  հայտնի չեխ ճանապարհորդ եւ գրող Կարել Հանսայի ,,Արեւելքի սարսափները,,/1923թ/ գրքի նորագույն չեխերենով հրատարակությունը, որպեսզի այն ավելի դյուրին լինի դպրոցականների ընթերցանության համար։

,,Նորագույն պատմություն,, կայքէջում արդեն իսկ ներկայացված է   համանուն գրքից մի հատված։    Հիշեցնենք, որ Կարել Հանսան առաջին օտար գրողներից մեկն է, ով ոչ միայն 1918-21 թվականներին շրջել է Լիբանանի եւ Սիրիայի հայկական փախստականների ճամբարներով ու որբանոցներով, այլեւ անձամբ ականատեսը եղել եւ լուսանկարել ցեղասպանությունից հետո հայերի վիճակը արտացոլող բացառիկ լուսանկարներ, հիմնելով նաեւ հայերի աջակցության Չեխոսլովակյան հիմնադրամ։

Հ. Ասատրյան

Օրեր ամսագիր

Պրահա

http://www.moderni-dejiny.cz/clanek/film-armenska-genocida/


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
5. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
6. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
7. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
10. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: