ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում

06 մայիսի, 2014 | 08:54

batum genocideԱպրիլի 24-ին Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում աջարահայ համայնքի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի կողմից կատարվեց պատարագ և Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման կարգ, որին հետևեց մոմավառությունը եկեղեցու բակում:

Իրենց ելույթներում Արարատ քահանա Գումբալյանը և ՀՀ գյխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը նշեցին, որ Հայոց ցեղասպանության դատապարտման բացակայությունը նոր հանցագործությունների է հանգեցնում:

ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, հակիրճ պատմելով 99 տարի առաջ Թուրքիայի բոլոր շրջաններում ծայր առած հայերի տեղահանության, դաժան ջարդերի, մեր ժողովրդի մի ստվար հատվածի կրած աներևակայելի տանջանքների մասին, առանձին անդրադարձ կատարեց Թուրքիայի կողմից Եղեռնի պետականորեն ժխտման փաստին, կարևորեց Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանն ուղղված մեր երկրի հետևողական ջանքերը: Ընդգծելով, որ ողջ հայությունն ու առաջադեմ մարդկությունը պատրաստվում են հաջորդ տարի նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ Արամ Գրիգորյանը երախտագիտության խոսքեր ասաց բոլոր այն երկրների, խորհրդարանների, որոշ պետությունների առանձին նահանգների հասցեին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Միջոցառման ավարտին ներկաները ծաղկեփնջեր զետեղեցին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին:


Առնչվող նյութեր
1. Վալենսիայում տեղի կունենա համերգ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին
2. ԲԵԼԳԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՔՐԻՍՏԻՆ ԴԸՖՐԵՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
3. Լեհաստան. Դասական երաժշտության համերգ` նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
4. Հայտարարությունների եւ բանաձեւերի համահնչեղության խնդիրը
5. Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առնչությամբ Գերմանիայից դրական ազդակներ են գալիս
6. Բունդեսթագի բանաձեւում կամրագրվի ՚Ցեղասպանություն՚ եզրույթը
7. Ֆրանսիա. Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Լե Լիլա քաղաքում
8. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքում
9. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեսաերիզի շնորհանդես Իտալիայի Պեսկարա քաղաքում
10. «Հայոց ցեղասպանության հետքերով» ցուցահանդեսի բացում Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: