ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

02 մայիսի, 2018 | 09:17

Ապրիլի 24-ին, Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը՝ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մոտ:

Ելույթով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու շվեյցարական թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, Շվեյցարիահայոց միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանը:

Հասմիկ Տոլմաջյանն իր խոսքում ընդգծեց, որ անցած հարյուր երեք տարիները մեր ժողովրդի համար եղել են չսպիացած, արնածոր վերքի, մաքառումների, գոյամարտի, բայց նաև՝ հանուն հիշողության իրավունքի, հանուն այդ ոճրի միջազգային ճանաչման և դատապարտման պայքարի տարիներ: Նա նշեց նաև, որ մի քանի տասնյակ երկրների և միջազգային կառույցների, այդ թվում՝ Շվեյցարիայի ազգային խորհրդի և Ժնևի Մեծ խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, մեր ժողովրդի մի քանի սերունդների բազմահազար զավակների կողմից մղված այդ պայքարի կարևոր արդյունքն է:

Տասն օր առաջ՝ ապրիլի 13-ին Ժնևի քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող վեհաշուք Հիշատակի լապտերների տեղադրումը նույնպես կարևոր խորհրդանիշ է արդարության և հիշողության հաղթանակի ճանապարհին: Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային լիակատար ճանաչումը ոչ միայն հիշողության տուրք է մեկուկես միլիոն անշիրիմ նահատակների հիշատակին, այլև երաշխիքն է մեր հայրենիքի և ժողովրդի անվտանգ ներկայի և ապագայի:

Նա շեշտեց նաև, որ Մեծ Եղեռնի սրբադասված նահատակների հիշողության լավագույն տուրքը մեր վերածնված ժողովուրդն է՝ միասնական՝ ապագայի իր իղձերով ու նպատակներով, խաղաղ, ապահով, զարգացած և հզոր Հայրենիքի կերտմանը բերած հավաքական ջանքերով:


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Վարդան Սրմաքեշը Հայաստան Վերադարձողներու Համար 100 Միլիոն Տոլարի Ծրագիրի Մը Նախաձեռնած Է
4. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
5. Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. ասել է նախագահ Սարգսյանը ,,Ֆրանկ Մյուլեր»ում
6. Արմեն Սարգսյանը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը
7. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
8. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
9. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
10. Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
2.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
3.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
4.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
5.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
6.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
7.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
8.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
9.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
10.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: