ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանսուա Օլանդը մասնակցեց Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ձեռնարկին, իսկ Մարսելում բացվեց Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ

29 ապրիլի, 2017 | 21:46

Ապրիլի 21-25-ը Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում անցկացվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ:

Ապրիլի 21-ին Փարիզի մերձակա Մեդոն քաղաքում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան Մեդոնի քաղաքապետ, Սենատի փոխնախագահ Էրվե Մարսելը, Շավիլի քաղաքապետ, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամ Ժան-Ժակ Գիյեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ և ֆրանսահայեր:

Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հարգանքի տուրք մատուցվեց Փարիզի Հաղթական կամարի ներքո:

Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրողականների միության կազմակերպմամբ՝ դեսպան Վիգեն Չիտեչյանի և ֆրանսիացի բազմաթիվ քաղաքական գործիչների գլխավորությամբ տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ Փարիզի Ելիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողություն: Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի կողմից Հաղթական կամարի հավերժական կրակի բորբոքման հանդիսավոր արարողությունը:

Ապրիլի 23-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր:

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ընդունելություն քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից: Ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժխտողականության դատապարտման և քրեականացման հարցին, ինչը կարևոր է նաև ցեղասպանությունների կանխարգելման և մարդկության դեմ հանցագործությունների միջազգային պայքարի տեսանկյունից: Դեսպանն անդրադարձավ նաև Ադրբեջանի՝ անցյալ տարվա ապրիլին Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի իրականացմանը՝ նշելով, որ այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախը երբևիցե չի կարող որևէ կարգավիճակով Ադրբեջանի Հանրապետության կազմում լինել և որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումն անշրջելի է:

Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակում՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպմամբ կայացավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որին մասնակցեց նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն դը Օտսերը, Ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ:

Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, Կոմիտասի արձանին այցելեց նաև Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը:

Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցներ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի և Արցախի ժողովրդին աջակցության կոչերով քայլերթ անցկացրեցին Ելիսեյան դաշտերով:

Ապրիլի 21-ին Մարսելում բացվեց Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ, որին մասնակցեց Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը: Ապրիլի 24-ին Լիոնում կայացած արարողությանը մասնակցել են Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը և հայտնի հեռուստալրագրող Ֆրանց Օլիվիե Ժիզբերը:

Ֆրանսահայ կառույցների կազմակերպմամբ՝ հիշատակի բազմամարդ միջոցառումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` Վալանսում, Ալֆորվիլում, Գարդանում, Սենտ-Էտիենում, Մոնտելիմարում, Տուլոնում, Ստրասբուրգում, Շարանտոն լը Պոնում, Անիեր և այլ քաղաքներում՝ Ֆրանսիայի պետական և տեղական մարմինների և ՀՀ դեսպանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունները Ֆրանսիայում շարունակվելու են մինչև մայիսի կեսերը:


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
4. ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում
5. Վալանս. մանուկներու մշակոյթի արուեստանոցը այս անգամ նուիրուած էր Շարլ Ազնաւուրին
6. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
7. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
8. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
9. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
10. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: