ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Ժնևում

01 դեկտեմբերի, 2015 | 16:10

Hasmik TolmajyanՆոյեմբերի 28-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման Շվեյցարիայի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ժնևի քաղաքային խորհրդի բարձր հովանու ներքո Ժնևի Կոնսերվատորիայի մեծ սրահում տեղի ունեցավ ոգեկոչման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Շվեյցարահայ հայտնի դիրիժոր Լյուկ Բաղդասարյանի գլխավորած «Ժնևի Սիմֆոնիկ վարիացիաներ» նվագախմբի կատարմամբ ներկայացվեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Գուգեն Ալեմշահի ստեղծագործությունները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ժնևի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Սամի Կանաանը, ով ընդգծեց «20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի` Հայոց Ցեղասպանության լիարժեք և ամբողջական ճանաչման, դատապարտման, ինչպես նաև հիշողության տուրքի անհրաժեշտությունը»: Նա դատապարտեց Հայոց Ցեղասպանության ժխտման փորձերը, «որոնք խոչընդոտում են ժողովուրդների խաղաղ և ներդաշնակ ապագային»: Սամի Կանաանը հույս հայտնեց նաև, որ հաջորդ տարվա ընթացքում արդեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշողության լապտերներ» հուշակոթողն իր արժանի տեղը կգտնի Ժնևում:

Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր ելույթում ընդգծեց, որ «ցեղասպանությունը մեկ ժողովրդի դեմ իրագործված ոճիր չէ, այն ծանրագույն հանցագործություն է ողջ մարդկության դեմ, մարդկության համընդհանուր պարտությունը: Եվ միայն հիշողության համընդհանուր տուրքն է, որ ի զորու է մեղմել արնածոր վերքի ցավը»:

Նա նշեց, որ «հիշողությունը, ճանաչումը, դատապարտումն այդ սոսկալի ոճրի կանխարգելման միակ երաշխիքն են: 1939 թվականին Հիտլերի խոսքերը «Ով է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին» ևս ցույց են տալիս այն անմիջական կապը, որ առկա է ժխտման, անպատժելիության և ոճրի կրկնման միջև»:

znev«Այդ համոզմունքով էր, որ մարտի 27-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրը, Հայաստանի նախաձեռնությամբ, ընդունեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև, որում ընդգծում էր անպատժելիությանը, ժխտողականությանը վերջ դնելու կարևորությունը: Ժնևյան այդ բանաձևի հիման վրա ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան, Հայաստանի նախաձեռնությամբ, դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր:

Դեսպանորդ Տոլմաջյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակն առիթ է նաև վերստին հիշելու և երախտագիտություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր մեր ժողովրդի կողքին են եղել իր պատմության այդ դժնի օրերին: Նա երախտիքի խոսքեր ուղղեց շվեյցարացի ժողովրդին՝ ի համերաշխություն հայ ժողովրդի Շվեյցարական Համադաշնության ողջ տարածքում սկիզբ առած լայնածավալ շարժման համար: Հազարավոր հայերի կյանքն ու արժանապատվությունը փրկելուց զատ շվեյցարացի նվիրյալներն օգնեցին մեր ժողովրդին վերագտնելու մարդկության հանդեպ սասանված հավատը, հայրենիքի ապագայի և վերածննդի կորսված հույսը և դարձան հայ-շվեյցարական բարեկամության իրական դերակատարներ և խորհրդանիշներ:

Ոգեկոչման միջոցառմանը ներկա էին Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորներ, Ժնևի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և բազմաթիվ շվեյցարացիներ:


Առնչվող նյութեր
1. Վարդան Սրմաքեշը Հայաստան Վերադարձողներու Համար 100 Միլիոն Տոլարի Ծրագիրի Մը Նախաձեռնած Է
2. Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. ասել է նախագահ Սարգսյանը ,,Ֆրանկ Մյուլեր»ում
3. Արմեն Սարգսյանը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը
4. Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
5. Շվեյցարահայությունը աջակցում է հայաստանյան շարժմանը
6. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում
7. Հասմիկ Տոլմաջյանը՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան
8. Ազնավուրը Ժնեւում մասնակցել է Հայաստանին նվիրված համերգին
9. Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանի պատվին կազմակերպված հանդիսություն Ժնևում
10. Ազնավուրի, Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների ելույթները Ժնեւի հանդիսությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: