ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Կաունաս քաղաքում

24 նոյեմբերի, 2015 | 07:18

5302_hqՆոյեմբերի ընթացքում Լիտվայի Կաունաս քաղաքի Ա.Մարտինայտիսի անվան գեղարվեստական դպրոցը Կաունասի քաղաքապետարանի հովանավորությամբ և Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ` այդ թվում Հայաստանին նվիրված «Փոքր երկիր` մեծ ազգ» և «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսները:

Նոյեմբերի 1-ին` Կաթոլիկ աշխարհում նշվող Բոլոր Սրբերի օրը, գեղարվեստական դպրոցում տեղի ունեցավ մոմավառության արարողություն Կաունասի արքեպիսկոպոս Սիգիտաս Տամկյավիչուսի մասնակցությամբ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված 1.5 միլիոն նահատակների:

kaunasՆոյեմբերի 19-ին տեղի ունեցավ եզրափակիչ միջոցառումը` «Փոքր երկիր` մեծ ազգ» խորագրով ցուցահանդես-մրցույթի մասնակիցների պարգևատրումը: Ողջույնի խոսքով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը և Ա.Մարտինայտիսի անվան գեղարվեստական դպրոցի տնօրեն ժիգիմանտաս Շարակաուսկասը:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան լիտվական ազգագրական «Ռատիլելիս» անսամբլը և Կաունասի հայ համայնքի «Հայրենիք» համույթը: Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ուսանողները ընթերցեցին հատվածներ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմից:

Միջոցառմանը ներկա էին կրոնական կառույցների, քաղաքապետարանի, լիտվահայ համայնքի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, դպրոցի սաներ:


Առնչվող նյութեր
1. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
2. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
3. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
4. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
5. Բալթյան հայերի միության հայտարարությունը
6. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
7. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
8. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
9. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը
10. «Նաղաշ» համույթի համերգը Վիլնյուսի Սբ. Հովհաննես եկեղեցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: