ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Աթենքում

22 նոյեմբերի, 2015 | 08:54

greese genocideՆոյեմբերի 18-ին Աթենքի Պատերազմի թանգարանում Հունաստանի նախկին դեսպանների «Դիվանագետների շրջանակ» ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էին Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև հունական դիվանագիտական, զինվորական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, հունահայ համայնքային և կրոնական կառույցների ղեկավարներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, ով իր խոսքում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային տարբեր ատյաններում գործադրվող ջանքերը` Հայոց ցեղասպանության ճանաչման Greece genocideմիջազգայնացման և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:

Հունաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, պատվավոր դեսպան Մանոս Մեգալոկոնոմոսը բանախոսեց «Կենսական տարածք և ցեղասպանություն» թեմայով: Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսը ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմական ասպեկտը, իսկ Հունաստանի ԱԳՆ Իրավաբանական վարչության նախկին պետ Վասիլիս Պատրոնասը խոսեց Հայոց ցեղասպանության իրավական կողմի մասին:


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: