ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հունաստանի Կերկիրա կղզում

06 մայիսի, 2015 | 15:08

atenk genocide 2 2015Մայիսի 2-ին Հունաստանի Կերկիրա կղզու Սուրբ Միխայիլի և Սուրբ Գեորգի պալատում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում` կազմակերպված Կերկիրայի «Ալբերտ Կոհենի հիշատակ»-ի հիմնադրամի ընկերների կողմից: Միջոցառումը կրում էր «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Կերկիրան հիշում է հայերին և հայ որբերին» խորագիրը:

Միջոցառումը մեկնարկեց ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից Հունաստանի և Հայաստանի պետական օրհներգերի կատարմամբ: Կազմակերպիչների կողմից բացման խոսքում նշվեց, որ միջոցառումը համահունչ է այն գաղափարներին և արժեքներին, որ դավանել է գրող, դիվանագետ և հումանիստ Ալբերտ Կոհենը` Փախստականների հարցերով միջազգային կազմակերպության շրջանակում տարիներ շարունակ առաջ մղելով փախստականների պաշտպանության և նրանց կարգավիճակի հարցերը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը` երախտագիտությամբ նշելով, որ Հայոց ցեղասպանության ընթացքում և հաջորդող տարիներին հազարավոր հայ որբեր փրկություն և նոր կյանք սկսելու հնարավորություն են գտել հենց Կերկիրայի որբանոցներում:

Հ.Յ.Դ. Հունաստանի Հայ Դատի hանձնախմբի անունից ներկաներին ողջունեց Թագվոր Հովակիմյանը:

Դասախոս և քաղաքական վերլուծաբան Նիկոս Լիղերոսը պատմական լուսանկարների և քարտեզների ուղեկցությամբ` հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը պատմական տեսանկյունից:

Գրականության դասախոս Խրիսա Ալամանուն ներկայացրեց Կերկիրայի հայ համայնքի, որբանոցներում հանգրվանած հայ որբերի պատմությունը և նրանց հետագա ճակատագիրը` աշխարհի տարբեր երկրներում որդեգրումից հետո: Գործարար Պավլոս Ծառուկյանը ներկայացրեց 20-րդ դարասկզբին Կերկիրայի հայ համայնքի առևտրատնտեսական գործունեությունը:

Միջոցառման գեղարվեստական հատվածում երգչուհի Գալինա Կնիշը և դաշնակահարուհի Անաստասիա Լոպատինան ներկայացրին Կոմիտասի ստեղծագործություններից: Հաջորդեց Արամ Խաչատրյանին նվիրված ջութակի և դաշնամուրի համերգը` Հոնիական համալսարանի պրոֆեսոր, ջութակահար Սպիրոս Գիկոդիսի և դաշնակահարուհի Դաֆնե Սոֆոկելուսի մասնակցությամբ:

Միջոցառման ավարտին հարակից «Art Cafe Exhibition» ցուցասրահում բացվեց Կերկիրայի հայ ընտանիքներին պատկանող լուսանկարների և իրերի ցուցադրություն, որը կգործի մինչև մայիսի 15-ը:


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
8. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
9. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին
10. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: