ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ.Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց «Արևավիշապ» 2015 խորագիրը կրող երրորդ փառատոնը

20 մարտի, 2015 | 07:10

 

totoՄարտի 19-ին Հայաստանի Նկարիչների Միությունում բացվեց  «Արևավիշապ» 2015 խորագիրը կրող երրորդ փառատոնն, այն հիմնադրվել է 2013 թվականին Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի կողմից որպես առանձին ծրագիր և մեկնարկել նույն թվականի ապրիլի 1-ին`հումորի միջազգային օրվան ընդառաջ: Փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել երգիծանկարչությունը,որպես ժամանակակից գրաֆիկայի առանձին ճյուղ: Սկսած հիմնադրման օրից փառատոնը հանդես է մի շարք նախագծերով ու ցուցահանդեսներով:

Փառատոնի մրցույթը պատշաճ կերպով ապահովելու նպատակով Կազմկոմիտեն հրավիրում է աշխարհում հայտնի ու անվանի արվեստագետներին և մասնագետներին տարբեր երկրներից`ժյուրիի կազմը համալրելու համար:

Այս փառատոնի խորագիրն է հանդիսանում «Պանդորայի արկղը»:Ցուցահանդեսի թեմաներն են` ցեղասպանությունը, ահաբեկչությունը,բռնությունը, այլատյացությունը:

Ցուցադրությունը կազմված է երեք բաժիններից. ա/ մրցութային, բ/ հետահայաց (ռետրոսպեկտիվ) պատմական բաժին,որտեղ ներկայացվելու են 1915 թվականի արյունոտ ու ողբերգական դեպքերի հետ առնչվող միջազգային պարբերական մամուլի բազմաթիվ էջերում տեղ գտած նկարներ և պաստառներ, գ/ հրավիրված երգիծանկարիչների arevvishapցուցահանդես:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն,ով հակիրճ ներկայացրեց ցուցահանդեսի նպատակները, կազմակերպիչներին, նպատակն ու մասնակիցներին: Այնուհետև ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության Մշակույթի փոխնախարար Ներսես Վարդանյանը, Հայաստանի Երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը և այլք:

Հատկանշական է այն փաստն,որ ցուցադրությունը կազմակերպվել է միության երեք հարկերում`առաջին հարկում մրցութային աշխատանքներն են,երկրորդում`պատմական ,ռետրոպերսպեկտիվան, երրորդում`հրավիրված ցուցահանդեսն է:

Փառատոնին մասնակցում են 141 հեղինակ 47 երկրներից`9-ը Հայաստանից և 38 արտերկրից: Թուրքիայից մասնակիցների թիվը տարիմաստաբար համընկնում է  հայաստանցիների մասնակիցների թվի հետ: Ողջունելի է այն հանգամանքը ,որ այս Փառատոնը իր մեջ չի պարունակում ազգատյացողություն և այլադավանություն:

Բացման արարողությունից հետո հայտարարվեց նաև հաղթող երգիծաբանի անուն ազգանունը:Այն Շվեդիան ներկայացող, ազգությամբ լեհ Վիտոլդ Բարբարան է: Նա toto tsutsahandesհայկական ծագմամբ հայկական երգիծանկար է արել:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
8. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
9. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին
10. Պրահայի Գարնանային Միջազգային Երաժշտական Փառատօնի Եզրափակիչ համերգը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: