ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ՝ պարսկալեզու «Manoto,, հեռուստաալիքով

21 ապրիլի, 2013 | 12:15

Պարսկալեզու «Manoto,, հեռուստաալիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ է պատրաստել: Ֆիլմը նախ պատմում է առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին, ներկայացնում ականատեսների հիշողությունները:

Այնուհետև ներկայացվում է Օսմանյան Թուրքիայի բարձրագույն ղեկավարության կողմից կազմակերպած ցեղասպանության մանրամասները, թե ինչպես 1915-1916թթ. տարբեր հանգամանքներում ավելի քան 1.5 միլիոն հայեր զոհվեցին:

Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան Երեւանում. պետական պարգեւներ պրոդյուսերներին
2. Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
3. Հայկական ֆիլմի օրեր եւ ցուցահանդես Ռումինիայում
4. Իրանում մեկնարկեց Հայաստանեան ֆիլմերի շաբաթը
5. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
6. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ Նարեկացի կենտրոնում
7. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց Իրանում
8. Էստոնիա. ցուցադրվեց «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը
9. Արսեն Հակոբյանի «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմը` «Նարեկացի» արվեստի միությունում
10. Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը Երեւանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: