ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում Դանիայում

29 ապրիլի, 2018 | 15:21

Ապրիլի 29-ին Դանիայի Օդեր քաղաքի Գիլինգ ավանում` դանիացի միսիոներ Կարեն Եփփեին նվիրված հուշաքարի մոտ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի 103-րդ տարելիցի հիշատակի ոգեկոչման և Կարեն Եփփեին հարգանքի տուրք մատուցելու արարողություն:

Միջոցառման մեկնարկին դանիահայերի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս Հովհաննիսյանի կողմից կատարվեց ցեղասպանության նահատակների ոգեկոչմանը նվիրված բարեխոսական կարգ: Այնուհետեւ ելույթ ունեցան Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Օդերի քաղաքապետ Ուֆֆե Յենսենը եւ Գիլինգի պատմական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկը:

Դեսպան Արզումանյանն իր ելույթում նշեց, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերը կարևոր առիթ են հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդի համար ողբերգալի իրադարձությունների ընթացքում օգնության ձեռք են մեկնել ու բազմաթիվ հայերի կյանքեր փրկել: Խոսելով դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեի հայանպաստ գործունեության մասին` դեսպանն իր երախտիքն արտահայտեց ավելի քան 300 հայ որբերի կյանքը փրկելու եւ աշխարհին հայերի կոտորածների մասին տեղյակ պահելու նրա ջանքերի համար:

Օդերի քաղաքապետ Ուֆֆե Յենսենը և Գիլինգի պատմական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկն իրենց խոսքում ընդգծեցին, որ արդեն 5-րդ տարի է ինչ մասնակցում են Գիլինգում անցկացվող այս միջոցառմանը, որն իրենց համար մարդասիրության և անձնվիրության խորհուրդ ունի: Նրանք խոսեցին դանիացի միսիոներուհիներ Մարիա Յակոբսենի և Կարեն Եփփեի առաքելության մասին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հազարավոր հայերի փրկության համար:

Արարողության ավարտին դեսպանն այցելեց Գիլինգի պատմական արխիվ` ծանոթանալու հայերի ցեղասպանության մասին Կարեն Եփփեի բազմաթիվ վկայություններին, հոդվածներին, արխիվային նյութերին:

Միջոցառմանը ներկա էին Դանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ եւ բազմաթիվ դանիացիներ:


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
8. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
9. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին
10. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: