ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց Ցեղասպանության հիշատակի ցույցեր, հանրահավաքներ եւ պատարագ Վիրահայոց թեմում

26 ապրիլի, 2016 | 08:44

vrastan 2016 genocide vrastan genocide 2016 Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումները Վիրահայոց թեմում մեկնարկեցին ապրիլի 23-ին հայոց եկեղեցիներում կատարված հանգստյան ժամերգությամբ:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, երեկոյան տեղի ունեցավ հանգստյան ժամերգություն, որին իրենց մասնակցությունն էին բերել համայնքային տարբեր կառույցների երիտասարդներ: Հավարտ ժամերգության Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր պատգամը փոխանցեց ներկաներին, հորդորելով հավատարիմ և նախանձախնդիր լինել հայ Դատին և հայոց արդար պահանջատիրությանը: Ներկաները վառած մոմերով իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված:

Ապրիլի 24-ին մարդկանց հոսքը դեպի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներ սկսվեց դեռևս վաղ առավոտյան՝ մասնակցելու եկեղեցում մատուցվող Երևման Սուրբ Խաչի տոնի և Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագին:

Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, դեսպանության դիվանագետները, համայնքային գործիչներ, մտավորականներ, հավատացյալներ:

Պատարագիչ՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, անդրադառնալով Սուրբ խաչի երևմանը և կենարար խաչի մշտամնա զորությանն ու պահպանիչ ուժին:

Առաջնորդը հայցեց Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսությունը հայ ժողովրդի, հայրենիքի ու նրա սահմանները պաշտպանող հայ զինվորի համար:

vrastan srbazan 2016Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագից հետո, եկեղեցու բակում կանգնեցված Ցեղասպանության հիշատակի խաչքարի մոտ, հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի նախագահությամբ կատարվեց հատուկ արարողություն, ոգեկոչելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

Այնուհետև Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում թբիլիսահայությունն իր մասնակցությունը բերեց Վրաստանի հայ համայնք կազմակերպության՝ Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հանրահավաքին:

Օրհնության խոսքով դիմելով հանրահավաքի մասնակիցներին, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ապրիլի 24-ը անվանեց հայության համար ուխտի օր, կոչ արեց ներկաներին նախանձախնդրությամբ տեր կանգնել Հայ Դատին և հայոց արդար պահանջատիրությանը:

vrastan 2016 genocide 2Հանրահավաքին, որ ընթանում էր հայերեն և վրացերեն լեզուներով, դատապարտման, ճանաչման և հատուցման կոչով հանդես եկան Սամվել Մկրտչյանը, Լևոն Չիդիլյանը, Գիորգի Թումասյանը, Սուսաննա Խաչատրյանը և այլոք:

Հանրահավաքի ընթացքում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ և երգեր:

Ապրիլի 24-ին հիշատակի Պատարագներ, բողոքի ակցիաներ և խաղաղ հանրահավաքներ անցկացվեցին Վրաստանի հայաբնակ քաղաքներում, շրջաններում և գյուղերում:

Ապրիլի 24-ի միջոցառումները լուսաբանվեցին Վրաստանի զանգվածային լրատվության միջոցներով:

vrastan genocide patargvrastan genocide 2016vvrastan genocide 2016 tsutsahandesvrastan 2016 genocide


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում. առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի
10. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: