ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայոց ցեղասպանության հետքերով» ցուցահանդեսի բացում Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքում

18 դեկտեմբերի, 2015 | 15:37

france1Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքի Կամպ դե Միլ հուշահամալիրում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել էր «Կամպ դե Միլ – հիշողություն և կրթում» հիմնադրամը` Ֆրանսիայում ՀՀ դեսպանության և Մարսելում ՀՀ հյուպատոսության աջակցությամբ:

Առանձին սրահով բացված այս ցուցահանդեսում ներկայացված էին ֆրանսահայ գրող Էրիկ Սեմերդջյանի, ֆրանսիացի լուսանկարիչ Ստեֆան Դյումոն դը Սորեյի, իտալացի պատմաբան Ժան-Կառլոս Կասայի և Ժամկոչյանների ընտանիքի կողմից տրամադրված բազմաթիվ փաստագրական վավերագրություններ, լուսանկարներ, հիշողություններ և այլ 5441_hq (1)նյութեր:

Ցուցահանդեսին ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ-ֆրանսիական բարեկամական խմբի փոխնախագահ, Բյուշ դը Ռոնի պատգամավոր Ֆրանսուա-Միշել Լամբերը, Մարսելի 11-12 քաղաքապետարանի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն, ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, «Կամպ դե Միլ – հիշողություն և կրթում» հիմնադրամի նախագահ Ալեն Չուրակին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ և այլք:

france2Միջոցառման ընթացքում նշվեց, որ անհրաժեշտ է իրազեկել հանրությանը մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին և պայքարել, որպեսզի նման ողբերգություններ երբեք չկրկնվեն: Ելույթներում ընդգծվեց, որ Հայոց ցեղասպանությունն անժխտելի փաստ է, իսկ ժխտողակությունը՝ դատապարտելի. դա առաջինը պետք է հասկանա և ընդունի Թուրքիան:

Ցուցահանդեսը կտևի մինչև 2016թ. ապրիլի 30-ը:

Տեղեկանք: Կամպ դե Միլ հուշահամալիրում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայում էր որպես նացիստերի կողմից հրեաներին համակենտրոնացման ճամբարներ ուղարկելու հավաքատեղի, մշտապես ցուցադրված են Հոլոքոստի, Ռուանդայի, Դարֆուրի, Հայոց և այլ ցեղասպանությունների վերաբերյալ բազմաթիվ արժեքավոր նյութեր:


Առնչվող նյութեր
1. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
2. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
3. Ստրասբուրգ. Եվրոպայի խորհրդում նշվեց Հայաստանի Անկախության տոնը
4. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում եւ Շամոնում՝ Մտքերի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ
5. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
6. Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
7. Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
8. Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում. ասել է Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերին
9. Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին
10. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: