ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը Բեյրութում

01 փետրվարի, 2014 | 21:51

31.Book presentation in Beirut 01.02.2014Հունվարի 31-ին Բեյրութի «Լյուսի Թութունջան» ցուցասրահում Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ տեղի ունեցավ Կատյա Փելթեքյանի «Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը, որում ընդգրկված են հազարից ավելի հոդվածներ, հայտարարարություններ և այլ նյութեր 1914-1923թթ. բրիտանական մամուլից: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին Լոնդոնի «Հայկական տանը»:

Միջոցառմանը ներկա էին պաշտոնյաներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, կրոնական առաջնորդներ, լիբանանահայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Այնուհետև հետազոտության հեղինակը` Կատյա Փելթեքյանը, ներկայացրեց որոշ մանրամասներ 12 տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ ունեցավ Անիտա Լիբիարը, ով բարձր գնահատեց կատարված հետազոտությունը:

Իր ելույթում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհավորեց Կատյա Փելթեքյանին խորը ուսումնասիրության, ծավալուն և հույժ կարևոր աշխատության համար: Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող միջազգային առաջին արձագանքը եղավ 1915թ. մայիսի 24-ին, երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանն ընդունեցին համատեղ հայտարարություն, որում հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Դեսպանը բարձր գնահատեց Լիբանանի հայ համայնքի, մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի նպատակաուղղված և բազմաբովանդակ գործունեությունը և համոզմունք հայտնեց, որ, մոտենալով Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, անհրաժեշտ է համակարգված աշխատանք, ջանքերի համախմբում ցեղասպանության միջազգային ճանաչման, պատմական ճշմարտության վերականգնման, համընդհանուր դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ: www.mfa.am

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված համերգ Բեյրութում
2. Արցախի աջակցության ցույցեր Բեյրութում եւ Լոս Անջելեսում
3. ՊԱ՛ՀՆ Է ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ ԱՐԵՒԱԾԱԳԸ ՈՂՋՈՒՆԵԼՈՒ-Պայծիկ Գալայճեան
4. Հայոց ցեղասպանության ճանաչումը. անհրաժեշտ, բայց ոչ բավարար
5. Արամ Խաչատրյանի 110 ամյակը Բեյրութում
6. Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Բեյրութում
7. Խաղաղասիրական բլեֆ` 100-ամյակի նախաշեմին
8. Հայոց ցեղասպանության 100-ամյակի և Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը ԵՀԽ համաժողովին
9. Հայ գրքի աննախադեպ ցուցահանդես-վաճառք Բեյրութում
10. Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված` Մայր Աթոռի միջոցառումների հանձնախմբի ժողով Մայր Աթոռում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: