ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի նաեւ Բուենոս Այրեսում

12 հունիսի, 2014 | 08:16

argentina armenia genocideՀունիսի 10-ին Արգենտինայում ՀՀ դեպանության մասնակցությամբ և Հայ կենտրոնի և Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքո Բուենոս Այրեսի առաջնորդարանի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նպատակով Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների կողմից արգենտինահայ համայնքին անվճար հատկացված հողատարածքի՝ իրավական փաստաթղթերը փոխանցելու պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Բուենոս Այրեսի քաղաքի կառավարության նախարարների խորհրդի ղեկավար Օրասիո Ռոդրիգես Լարետան, Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի՝ Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերով փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխը, արգենտինահայ համայնքային կառույցների և եկեղեցիների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ակադեմիական և գիտական շրջանակների, ազգային փոքրամասնությունների կառույցների ներկայացուցիչներ:

Իրենց ելույթներում Բուենոս Այրես քաղաքի կառավարության և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն անդրադարձան հայ – արգենտինական քաղաքական և մշակութային հարաբերություններին, Արգենտինայում հայ համայնքի դերին ու նշանակությանը՝ կարևորելով համայնքի արժեքավոր ներդրումը երկրի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում:

Անդրադառնալով կառուցվելիք թանգարանի դերին ու նշանակությանը՝ բանախոսները կարևորեցին հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը վառ պահելու, նոր սերունդների մեջ մարդու իրավունքների արժեքները սերմանելու, ինչպես նաև ապագա ցեղասպանությունների կանխարգելման գործում թանգարանի բացառիկ առաքելությունը:

argentina melikyanԱրգենտինահայ համայնքի անունից Բուենոս Այրեսի կառավարությանն ու քաղաքային իշխանություններին իրենց երախտագիտության խոսքը ասացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Հայ կենտրոնի նախագահ Ալբերտո Ջերեջյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամի նախագահ Կառլոս Թուֆեկսյանը և հիմնադրամի անդամ Նելիդա Բուլգուրջյանը:

Միջոցառման գեղարվեստական հատվածում ելույթով հանդես եկավ արգենտինահայ երգչուհի Վալերիա Չերեքյանը, ցուցադրվեց 1915–1923թթ. իրականացված Հայոց ցեղասպանության փաստագրության, ինչպես նաև Երևանում գործող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մասին պատմող տեսահոլովակ:


Առնչվող նյութեր
1. Արգենտինայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի և Բուենոս Այրեսի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև ստորագրված համաձայնագիր
2. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
3. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
4. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
5. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
6. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
7. ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
8. Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
9. Թուրքիայի դեսպանին պետք է դուրս շպրտել Միացյալ Նահանգներից. Մաք Քեյնի հայտարարությունը
10. Հայոց ցեղասպանությունը ճանաչելը ճիշտ որոշում էր. Չեխիայի հրեական համայնքի ղեկավար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: