ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքում

29 փետրվարի, 2016 | 10:00

france provans xachkar 2016Փետրվարի 26-ին Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքի կենտրոնական պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը, որին հաջորդեց օրհնության ու օծման կարգ՝ Հայ Առաքելական և ֆրանսիական կաթողիկե եկեղեցիների քահանաների ձեռամբ։

Խաչքարի բացումը հնարավոր դարձավ Էքս Ան Պրովանսի քաղաքապետարանի, տեղական հայկական համայնքի, «Հայս կլուբ» կազմակերպության միասնական ջանքերի շնորհիվ` Ֆրասիայում ՀՀ դեսպանության և Մարսելում ՀՀ Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Ֆրասիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Բյուշ Դե Ռոն շրջանի փոխպրեֆեկտ Սերժ Գութեյրոնը, Էքս france provans xachkar 1 2016Ան Պրովանսի քաղաքապետ Մարիզ Ժուասան Մասինին, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրյալներ, շրջանային, տարածքային և մունիցիպալ մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ:

Էքս Ան Պրովանսի քաղաքապետն իր խոսքում նշեց, որ խաչքարի կանգնեցման նպատակը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ պահելն ու գալիք սերունդներին 1915 թվականին հայերի հանդեպ իրականացված Ցեղասպանության մասին իրազեկելն է: «Հայս Կլուբ» կազմակերպության նախագահ Միշել Տեր-Գևորգյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց քաղաքապետին խաչքարի տեղադրման առթիվ` նշելով վերջինիս հետևողական հայամետ գործունեությունը:

france provanc xachkar 2Դեսպան Վիգեն Չիտեչյանն իր ելույթում անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին, հայ համայնքի և Էքս Ան Պրովանսի տեղական իշխանությունների արդյունավետ ու բազմածավալ աշխատանքներին, որի արդյուներից է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացումը՝ նշելով, որ ցանկացած խաչքարի, հուշարձանի և ընդհանրապես պատմության էջերը հիշատակող և լուսաբանող կառույցների առկայությունը ապագա սերունդներին դաստիարակելու և ոգեկոչելու ամենագլխավոր միջոցներից է:

Միջոցառման ավարտին «Մասիս» նվագախմբի կատարմամբ հնչեց ֆրանսիական և հայկական ազգային երաժշտություն: Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցների կողմից։

 


Առնչվող նյութեր
1. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում եւ Շամոնում՝ Մտքերի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ
2. Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
3. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
4. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
5. «Օր Մը Պիտի Վերադառնամ Ձեր Մօտ Եւ Ըսեմ, Որ Կարգաւորած Ենք ԼՂ Հակամարտութիւնը». Մաքրոն՝ Հայ Համայնքին
6. Ուկրաինա. Խերսոնում նոր խաչքար է օծվել
7. Գերմանիայի Քյոլն քաղաքում օծվեց հայկական խաչքար
8. Նորվեգիայի Քրագերո քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար
9. Ռումինիա. Գեորգենում բացվել է Հայ համայնքի տունը եւ տեղադրվել հայկական խաչքար
10. Փարիզ. Հայ-ֆրանսիական նոր համաձայնագիր

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: