ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացում Շվեդիայի Օրեբրո քաղաքում

29 մայիսի, 2015 | 18:43

sveeden otborՄայիսի 29-ին Շվեդիայի Օրեբրո քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։ Այն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանն է Շվեդիայում, որը բացվեց քաղաքային իշխանությունների կողմից Օրեբրոյում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող միջհամայնքային հանձնախմբի առաջարկության հիման վրա։ Հուշարձանի վրա հայերեն, արամերեն, հունարեն և շվեդերեն գրված է. «Մենք երբեք չենք մոռանա»։

svedia apitonyanՄիջոցառմանը մասնակցում էին նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ և ասորական համայնքների անդամներ։

Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան այցով Շվեդիայում գտնվող Ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մար Իգնատիոս Աֆրամ 2-րդը, Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Օրեբրոյի նահանգապետ Մարիա Լարսոնը, քաղաքային խորհրդի նախագահ Ագնետա Բլոմը։

Իր ելույթում դեսպան Ապիտոնյանն անդրադարձավ նման հուշարձանների բացման կարևորությանը` որպես անմեղ զոհերի հավերժ հիշատակի խորհրդանիշ՝ համոզմունք հայտնելով, որ այն, դառնալով տեղի հայ, ասորի և հույն համայնքների համար կարևոր սրբատեղի, կվերածվի նաև Օրեբրոյի բնակչության միասնականության և փոխադարձ հարգանքի կենտրոնի։ Դեսպանը նաև հույս հայտնեց, որ թուրքական հասարակությունում սկիզբ առած ճանաչման գործընթացը կշարունակի զորանալ, և հեռու չէ այն օրը, երբ Թուրքիայի ներկայացուցիչը նույն հարթակի վրա հանդես hushartsani batsum svedeenկգա 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողությունների ժամանակ։


Առնչվող նյութեր
1. ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ «Կադանս» անսամբլի համերգ Ստոկհոլմում
2. Երեւանում յոթ կառույցի տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ
3. Շվեդիա. Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն Մալմյոյի համալսարանում
4. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
5. Շվեդիա. «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան բարերար Գրեգ Դինգիզյանին
6. Շվեդիա.Տիգրան Համասյանի փայլուն մենահամերգը Ստոկհոլմում
7. «Սայաթ – Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը Շվեդիայում
8. Հայաստան-Շվեդիա. 25-ամյա դիվանագիտական ճանապարհ
9. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
10. Ոսկե մեդալ` շվեդահայ ճանաչված կինոռեժիսոր Սյուզան Խարդալյանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
2.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
3.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
4.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
5.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
6.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
7.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
8.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
9.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
10.Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: