ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության բացահայտ ճանաչումը Նիդերլանդների խորհրդարանի կողմից

22 փետրվարի, 2018 | 20:00

 Հոլանդիահայ կազմակերպությունները պայքարելու են, որպեսզի Նիդերլանդների կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հաագա, 22 փետրվարի 2018 թ. – Այսօր Հոլանդիայի խորհրդարանը 142 կողմ և 3 դեմ ձայներով ընդունեց Քրիստոնեական Միության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի երկու բանաձևը։ Բանաձևերից մեկը արտահայտում է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բացահայտ ճանաչումը, երբ արդեն 2004 թվականին խորհրդարանը Ռաուֆուտի բանաձևով անուղղակի ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Իսկ մյուս բամաձևը դիմում է կառավարությանը այս տարի, ինչպես նաև յուրաքանչյուր 5-ամյակ Հայաստանի մայրաքաղաք Երևան ուղարկել նախարարի մակարդակով կառավարության մի ներկայացուցիչ ապրիլի 24-ին մասնակցելու Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը։

Բոլոր կուսակցությունները կողմ քվեարկեցին այս բանաձևերին, բացի հոլանդաթուրքական «Դենք» երեք հոգանոց խմբակցությունը։

Կառավարությունը կքննարկի Երևանում հիշատակի արարողությանը մասնակցելու մասին հարցը համաձայն խորհրդարանի որոշումներին և նամակով կտեղեկացնի խորհրդարանին։

«Ազատության համար Կուսակցության» պատգամավոր Ռայմոնդ դը Ռոնը նույնպես ներկայացրեց բանաձև, որտեղ առաջարկվում էր, որ կառավարությունը այլևս չպետք է խոսի «Հայոց ցեղասպանության հարցի» մասին, այլ պարզապես օգտագործի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։ Այս բանաձևը չընդունվեց, քանի որ կոալիցիոն խմբակցությունները, ինչպես նաև «Աշխատանքի կուսակցություն» և «Դենք» խմբակցությունները դեմ քվեարկեցին։ Այս բանաձևին կողմ քվեարկեցին`«Ազատության համար կուսակցությունը», «Սոցիալիստական կուսակցությունը», «Բարենորոգված քաղաքական կուսակցությունը», «Ձախ Կանաչների կուսակցությունը», «50+ կուսակցությունը», «Կենդանիների համար կուսակցությունը» և «Ժողովրդավարության ֆորումը»։

Արտգործ նախարար Կաախը նախկինում եղել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա։ Նա ցուցաբերեց համակրանք հայերի նկատմամբ, որոնցից շատերին նա ծանոթացել է իր աշխատանքի բերումով։ Նա ասաց, որ առիթ է ունեցել մի քանի անգամ մասնակցելու տարբեր ոգեկոչման արարողություններին։

Չնայած դրան, նա պաշտպանեց իշխանության դիրքորոշումը այն առումով, որ նպատակահարմար է օգտագործել «Հայոց ցեղասպանության հարցը» արտահայտությունը։ Ըստ նրա հայոց ցեղասպանությունը չի համապատասխանում հոլանդական կառավարության կողմից ընդունած երեք չափանիշներին, որպեսզի «ցեղասպանություն» կոչվի։ Այդ չափանիշներն են` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադրող հայտարարությունը, միջազգային իրավական կամ քրեական դատարանի վճիռը և գիտական հետազոտություններից բխած միանշանակ եզրակացությունները։ Այս դիրքորոշումն ըստ կառավարության կիրառելի են միայն «այժմեական իրադարձությունների» նկատմամբ, սակայն հակասական է, որ կառավարությունը նույն չափանիշներն է կիրառում պատմական իրադարձությունների նկատմամբ, ինչպիսին է օրինակ Հայոց ցեղասպանությունը։

Մի խումբ հայեր, որպես հանդիսատես ներկա էին քննարկումների դահլիճում։ Հայերից երկու հոգու հեռացրեցին դահլիճից, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կրում էր շապիկ, որի վրա տեսանելի գրված էր «Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»։

Հոլանդահայ կազմակերպությունների արձագանքը Համագործակցող հայկական կազմակերպությունները ողջունում են խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բացահայտ ճանաչումը և հոլանդական նախարարի ներկայությունը ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Երևանում ապրիլի 24-ին, նկատի ունենալով, որ դա կարելի է համարել Հոլանդիայի կառավարության կողմից հայոց ցեղասպանության անուղղակի ճանաչում։

Այնուամենայնիվ, Համագործակցող հայկական կազմակերպությունները կշարունակեն պնդել, որ կառավարությունը հնարավորինս շուտ ճանաչի և բացահայտորեն օգտագործի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ

Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին։


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
8. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
9. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
10. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: