ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություն Դանիայում

17 դեկտեմբերի, 2015 | 09:44

dania arm filmՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում դեկտեմբերի 12-ից 13-ը Դանիայում ՀՀ դեսպանությունը` Դանիայի Ֆիլմինստիտուտի հետ համատեղ, կազմակերպել էր «Փրկության քարտեզ» (2015թ.) և «Նահապետ» (1977թ.) ֆիլմերի ցուցադրությունը Կոպենհագեն և Օրհուս քաղաքներում:

Ռեժիսյոր Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» խաղարկային- փաստավավերագրական ֆիլմը պատմում է հինգ մարդասերներ` Մարիա Յակոբսենի, Կարեն Եփփեի, Բոդիլ Բյորնի, Ալմա Յոհանսոնի և Աննա Բյուլի մասին, որոնք փրկել և նոր կյանք են տվել ցեղասպանության տարիներին որբացած հազարավոր հայ մանուկներին և մազապուրծ եղած կանանց:

Ֆիլմերի ցուցադրությանը նախորդած իր ելույթում դեսպան Հրաչյա Աղաջանյանը նշել է, որ Ցեղասպանության արհավիրքներով անցած հայ ժողովուրդը չկորցրեց մարդկության հանդեպ իր հավատքը նաև «Փրկության քարտեզ» ֆիլմում ներկայացված մեծ անհատների և մարդասերների շնորհիվ:

Ֆիլմինստիտուտի Ծրագրերի խմբագիր Յեսպեր Անդերսենն, իր հերթին, նշել է, որ ֆիլմերի ցուցադրությունը անց է կացվում Ֆիլմինստիտուտի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Հանդիսատեսի հետ նաև հանդիպում ունեցան ֆիլմի մտահղացման հեղինակ և պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը և ֆիլմը վարող ֆին պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը, իսկ «Նահապետ» ֆիլմը հանդիսատեսին ներկայացրեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

 


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում Դանիայում
2. Ստորագրվեց Հայաստանի և Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը
3. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
4. «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան Երեւանում. պետական պարգեւներ պրոդյուսերներին
5. Դանիայում 60 տարեկանում մահացել է անվանի ջութակահար Սերգեյ Ազիզյանը
6. Դանիա. Համագործակցություն մշակույթի բնագավառում
7. Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
8. ԴԱՆԻԱ. Թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունեց դեսպան Ա. Արզումանյանի հավատարմագրերը
9. Դանիա. ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին
10. Հայկական ֆիլմի օրեր եւ ցուցահանդես Ռումինիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
2.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
3.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
4.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
5.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
6.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
7.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
8.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
9.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
10.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: