ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը Աթենքում կգործի մինչեւ մայիսի 17-ը

06 մայիսի, 2015 | 08:02

atenk exb2015Մայիսի 4-ին Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի շենքում կայացավ «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցադրության պաշտոնական բացումը: Ցուցադրությունն անցկացվում է Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի, Հունաստանում ՀՀ դեսպանության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հունաստանի հանձնաժողովի համակազմակերպմամբ ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը` նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, Հունաստանի խորհրդարանի և արտաքին գործերի նախարարության, դիվանագիտական ներկայացուցչությունների, հունահայ համայնքային և հոգևոր կառույցների, հունական հասարակական-քաղաքական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:

Ցուցադրության բացմանը հետևեց քննարկում, որին ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանի ԱԳ նախարարի ներկայացուցիչ Պարասկևոպուլոսը, Խորհրդարանի նախկին փոխխոսնակ Անաստասիոս Ներանձիսը, Ատտիկայի փոխմարզպետ Էրմինա Կիպրիանիդուն, Հունահայոց առաջնորդ, գերաշնորհ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանը:

Իր ելույթում Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Խրիստոս Պոլիզողոպուլոսը նշեց, որ մեծ պատրաստակամությամբ է հանձն առել ցուցադրությունն իր գլխավորած կառույցում ներկայացնելու գործը: Նա շեշտեց, որ ցեղասպանության մասին իրազեկումը որևէ ազգի կամ պետության դեմ ուղղված քայլ չէ, այլ համամարդկային նշանակություն ունի այն առումով, որ ազգերն իրենց ԴՆԹ-ում չեն կրում ցեղասպան հատկություններ, այլ դրանք ձեռք են բերում քաղաքական ուժերի կամ կառավարությունների թելադրանքով:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր ելույթում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը` բարոյական և նյութական փոխհատուցման, տարածաշրջանային անվտանգության և համամարդկային տեսանկյունից` իբրև հետագա ցեղասպանությունների կանխարգելման միջոց:

ՀՀ Հանրային խորհրդի անդամ Կորյուն Վարդանյանը Խրիստոս Պոլիզողոպուլոսին նվիրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր ստեղծագործության հունարեն թարգմանությունը:

ՀՀ Հանրային խորհրդի շնորհակալագրեր հանձնվեցին պարոն Պոլիզողոպուլոսին և նրա ղեկավարած խորհրդի անդամներին:

Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շնորհակալագրեր հանձնեց Աթենքի նախկին փոխքաղաքապետ, տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպության նախագահ, հայազգի Նանա Սպիրոպուլո-Խանիկյանին և Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Խրիստոս Պոլիզողոպուլոսին: Տիկին Սպիրոպուլո-Խանիկյանը, ով թանգարան-ինստիտուտին փաստաթղթերի մեծ հավաքածու է նվիրաբերել, պարգևատրվեց նաև Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:

atenk genocide2015Քննարկման ավարտին ելույթ ունեցավ արվեստաբան, հնագետ Հակոբ Ջելալյանը, ով ներկայացրեց դրվագներ հայ տպագրության պատմությունից: Պարոն Ջելալյանին պատկանող մամլո էջերի բնօրինակների բացառիկ հավաքածուն ևս ներկայացված է այս ցուցադրության շրջանակներում:

Ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 17-ը:

http://mfa.am/…/press-re…/item/2015/05/04/athens_exhibition/

 


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
10. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: