ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանությանը նվիրված երեկո Պրահայի Բուբնի երկաթուղային կայարանում

18 սեպտեմբերի, 2013 | 17:10

Aurora internetVlak Lustig Pozvánka-1-1 copyՊՐԱՀԱ- Սեպտեմբերի 19-ին ժամը 20-ին Պրահայի Բուբնի երկաթուղային կայարանի կառամատույցում կանցկացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված երեկո։ Այն 14-րդ անգամ անցկացվող հրեական մշակույթի ‚‚9 Դարպասներ‚‚ միջազգային փառատոնի ‚‚Գնացք Լուստիգ,հույսի գնացք‚‚ ծրագրի մի մասն է‚ որ արդեն երեք տարի շարունակ տեղի է ունենում Չեխիայում եւ Սլովակիայում։ Երեք տարի առաջ անցակացվեց ‚‚Մուսա լեռներ‚‚ միջազգային գիտաժողովը‚ որին մասնակցեց նաեւ ամերիկաբնակ պրոֆեսոր Շամասյանը‚ երկրորդ տարին բեմադրվեց հայտնի դրամատուրգ Առնոշտ Լուստիգի ‚‚ Աղոթք Կատերինա Հորովիցովայի համար‚‚ հայտնի պիեսը‚ թե ինչպես են հրեաներին ուղարկել համակենտրոնացման ճամբարներ։ Եվ Բուբնի երկաթուղային կայարանն այդ իմաստով իզուր չի ընտրվել‚ քանի որ Երկրորդ համաշխարահային պատերազմի տարիներեին այդտեղից են Պրահայի հրեաներին ուղարկել Տերեզինի եւ այլ համակենտրոնացման ճամբարներ։

Փառատոնը անցկացվում է Չեխիայի եւ Սլովակիայի նախագահների հովանու ներքո։

Սեպետեմբերի 2-10-ը Բուբնիում հատուկ տեղադրված վագոններում ներկայացվել է Լուստիգի վերը նշված ներկայացումը‚ իսկ սեպտեմբերի 11-24-ի միջոցառումները նվիրվում են ցեղասպանության ենթարկված ժողովուրդների հիշատակին։

Սեպտեմբերի 19-ի միջոցառումը նվիրված է Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի հիշատակին‚ ով լինելով ցեղասպանության ականատես‚ նկարահանվել է ԱՄՆ-ում 1919 թվականին թողարկված առաջին գեղարվեստական ֆիլմում` «Հոշոտված Հայաստան»‚ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Ներկաները կդիտեն այդ ֆիլմը‚ այնուհետեւ ծրագրի պատասխանատու Շիմոն Կրբեցը կպատմի Հայոց ցեղասպանության մասին։ Հակիրճ ելութով հանդես կգա նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Ծրագրի երկրորդ` մշակութային մասում հանդես կգան հայ եւ չեխ երաժիշտները։

Պրահայում բնակվող մեր հայրենակիցները կարող են գալ երեկոյին‚ մուտքն ազատ է։ Հասցեն` ,,Մետրո Վլտավսկա‘‘ կայարանից ոչ հեռու Բուբնի երկաթուղային կայարան

Օրեր եվրոպական ամսագիր

Պրահա

Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
10. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: