ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց լեզուն՝ Լիսաբոնի համալսարանում . սեմինար, համերգ եւ ցուցահանդես

15 ապրիլի, 2017 | 22:32

Ապրիլի 5-ին Լիսաբոնի համալսարանի  Գրերի  ֆակուլտետում  տեղի ունեցավ ՚՚Հայոց լեզու՚՚ խորագրով սեմինար, որի կազմակերպիչներն էին Պորտուգալիա- Հայաստան բարեկամության միությունը եւ Լիսաբոնի համալսարանի Գրերի ֆակուլտետը։

portugal lia DiaLinguaArmenia_05Abr17@FLUL_199 Սեմինարը ողջույնի խոսքով բացեց Գրերի ֆակուլտետի փոխդեկան  Ժուաո Դիոնիզիոն, որից հետո ներկաներին Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանը ներկայացրեց միության նպատակները, կատարված ձեռնարկները եւ ապագայի ծրագրերը։

Սեմինարի գլխավոր բանախոս, Գրերի ֆակուլտետի ուսանող եւ միության վարչության անդամ   Լիա  Խաչիկյանը  ներկայացրեց հայոց գրերի՝ այբուբենի ստեղծման պատմությունը, խոսեց Մեսրոպ Մաշտոցի կատարած աշխատանքի, հայերենի աշխարահագրական տարածման, հայոց լեզվի պատմության եւ զարգացման փուլերի մասին, ինչպես նաեւ արեւմտահայերնի եւ արեւելահայերենի հնչյունաբանական  տարբերությունների մասին։

Բանախոսն անդրադարձավ նաեւ 50-ից ավելի հայկական բարբառներին, ընդհանուր տեղեկություններ տալով նաեւ լեզվի քերականական կառուցվածքի մասին։ Լիա Խաչիկյանը հայերենով եւ պորտուգալերեն թարգմանությամբ  կարդաց Հովհ. Թումանյանի,  Հովհ. Շիրազի,  Հ. Սահյանի և Պ. Սևակի բանաստեղծություններից:

portugalDiaLinguaArmenia_05Abr17@FLUL_1Նաեւ հնարավորություն տրվեց ներկաներին արտասանել հայերեն բառեր, իսկ լավագույններն արժանացան պարգեւների, այդ թվում Հայաստանի մասին տեսաֆիլմերի։

Սեմինարի երկորդ մասում ելույթ ունեցավ նաեւ Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության ՚՚Կոնսոնանսիա՚՚ լարային նվագախմբի երաժիշտներից կազմված  քառյակը (Ելենա Ռյաբովա-առաջին ջութակ, Անժելա Հակոբյան- երկրորդ ջութակ, Ալեքսանդր Դելգադո-ալտ, Լեւոն Մուրադյան-թավջութակ), ներկայացնելով Կոմիտասի եւ հայկական ժողովրդական մեղեդիներ։

Սեմինարին զուգահեռ համալսարանի սրահում բացվել էր Հայաստանի պատմաճարտարապետական վայրերին եւ հուշարձաններին, ինչպես նաեւ Հայաստանը խորհրդանշող  լուսանկարների ցուցահանդես։

Ինչպես ՕՐԵՐ-ին  հայտնեց Պորտուգալիա Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանը, Գրերի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր  Պաուլո Ալբերտոյի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի համալսարանների հետ իրականացնել ուսանողների փոխանակման ծրագիր՝ Լիսաբոնում նաեւ պորտուգալերենի ապագա մասնագետներ պատրաստելու հեռանկարով։

ՕՐԵՐ

portugalDiaLinguaArmenia_05Abr17@FLUL_23portugalia Atrium 2portugal poxdekan DiaLinguaArmenia_05Abr17@FLUL_4portugalia DiaLinguaArmenia_05Abr17@FLUL_175portugalia exb 2017portugalia vaheportugal kariak DiaLinguaArmenia_05Abr17@FLUL_206portugal DiaLinguaArmenia_05Abr17@FLUL_10portugal DiaLinguaArmenia_05Abr17@FLUL_28portugal DiaLinguaArmenia_05Abr17@FLUL_25


Առնչվող նյութեր
1. Լեզվի կոմիտեի հորդորակը որ եւ որպեսզի շաղկապների մասին
2. Գևորգ Ջահուկյան. մեծանուն գիտնականը բանասերների հուշերում
3. Պորտուգալիայում կդասավանդեն հայերեն. Նոր ծրագիրը ներկայացվել է Լիսաբոնի համալսարանում
4. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
5. Դելլալյանի ժառանգությանը նոր շունչ է հաղորդվել Հայաստանում
6. Ադրբեջանը բողոքել է պորտուգալացի պատգամավորի Արցախ կատարած այցի կապակացությամբ
7. Եվրոպական Բիզնես Ասոցիացիան և Պորտուգալիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական Պալատը կնքեցին փոխըմբռման հուշագիր
8. Պորտուգալիայում կկազմակերպվի հայ մշակույթի շաբաթ
9. Տեսաժողով Պորտուգալիայի հայկական համայնքի հետ
10. ՍՐԲՈՐԵՆ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: