ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը Գալուստ Գյուլբենկյան սրահում

15 ապրիլի, 2013 | 21:40

Թբիլիսի-Ապրիլի 13-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Հայոց մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպել էին Վրաստանի Հայ նկարիչների միությունը և Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցությունը՝ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի, Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ Սփյուռքի նախարարության և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ:

Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել Թբիլիսիի, Ջավախքի, ինչպես նաև ծնունդով Վրաստանցի, բայց ներկայումս Հայաստանում գործող նկարիչները: Բացելով ցուցահանդեսը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսին մասնակցած շուրջ 35 ստեղծագործողների մեծամասնությունը երիտասարդներ են, ովքեր Հայոց Մեծ Եղեռնի մասին պատկերացում ունեն միայն հաղորդածով: Եվ ցուցասրահում տեղ գտած շուրջ 60 կտավները գույների միջոցով արտահայտված նրանց ցասումն է, արդարության և հատուցման պահանջը անմեղ նախնիների տառապանքների և դաժան նահատակության համար:

Վրաստանի «Հերակլ Երկրորդ» ոչկառավարական կազմակերպության ղեկավար Արչիլ Ճկուիձեն, ողջունելով ցուցահանդեսի կազմակերպումը, իր խոնարհումը բերեց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև, կոչ անելով Վրաստան երկրի իշխանություններին՝ հարգել հարևան քրիստոնյա ժողովրդի ցավը, ճանաչել 1915 թվականի Հայոց Եղեռնը և Հուշարձան կանգնեցնել զոհերի հիշատակին:

Իրենց բողոքը միջազգային հանրության անարդար և անտարբեր վերաբերմունքի նկատմամբ արտահայտեցին գրող –թարմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան« թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, ռեժիսոր Միքայել Գրիգորյանը, պատմաբան Ենոք Թադևոսյանը:

Այնուհետև դասական և հոգևոր երգերի կատարմամբ հանդես եկան «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» ավագների երգչախումբը (խմբավար՝ Հովհաննես Համբարձումյան), Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախումբը (խմբավար՝ Սվետլանա Տատոևա), հնչեցին մեղեդիներ դուդուկահար Վանո Մկրտչյանի և դաշնակահար Կարեն Միրզոյանի կատարմամբ:

Օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր օրհնությունը բաշխեց բոլոր մասնակիցներին, այս միջոցառումը, ինչպես նաև նմանատիպ այլ միջոցառումները համարեց որպես հուշակոթող անմեղ հայ նահատակներին:Ոգեկոչելով երիտասարդ ստեղծագործողներին Վիրահայոց Առաջնորդը հույս հայտնեց վաղվա Հայաստանի և հայության գեղեցիկ ապագայի նկատմամբ:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը և Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցության նախագահ Հայկազուն Ղարագուլյանը ներկայացրեցին այն ստեղծագործողներին, ում աշխատանքները ճանաչվել են լավագույն:

Ցուցահանդեսի ամենաերիտասարդ մասնակից ճանաչվեց Քրիստինե Բագդացյանը: Երրորդ մրցանակին արժանացավ Լիլիթ Արսենյանը, երկրորդ մրցանակին՝ Անի Քանանյանը, իսկ առաջին մրցանակը շահեց Մարիամ Տիպուխյանն իր «Սգացող կինը» կտավով: Նրանց բոլորին Վիրահայոց Թեմի Առաջնորդարանի կողմից տրվեցին դրամական պարգևներ:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է նաև

https://www.facebook.com/media/set/?set=a.361092957340856.1073741877.113192792130875

Վիրահայոց Թեմի մամլո դիվան

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
3. Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն ավելի ու ավելի են ամրապնդվելու. Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներին
4. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում
5. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
7. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
8. Նիդերլանդներ. Հայոց ցեղասպանության ճանաչումը կառավարության կողմից մի քայլ առաջ է, բայց դեռևս իրականություն չէ
9. ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
10. Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: