ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 մայիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկ սարկավագ Ազարյանը մոնումենտալ և կրոնական արվեստի մրցանակակիր

22 դեկտեմբերի, 2017 | 09:54

 

2017թ․ դեկտեմբերի 18-ին Բուխարեստի Կենտրոն համայնքի պատկերասրահում հանդիսավորությամբ բացվեց Ռումինիայի նկարիչների միության տարեկան մրցանակաբաշխության հաշվետու ցուցահանդեսը։ Ներկայացված էին ռեստավրացիայի, կոնսերվացիայի, մոնումենտալ կրոնական արվեստի, գեղանկարչության, քանդակի և երիտասարդ նկարիչների գործերը։ Մի շարք նշանավոր նկարիչների կողքին ներկայացված էին նաև հանրահայտ սրբանկարիչ Հայկ սարկավագ Ազարյանի գեղեցիկ գործերը:

2017թ․ մոնումենտալ և կրոնական արվեստի բնագավառում կատարված աշխատանքների համար Ռումինիայի նկարիչների միությունը դիպլոմով և մրցանակով է պարգևատրում  Հայկ սարկավագ Ազարյանին, ում աշխատանքները զարդարում են ոչ միայն Ռումինիայի և Հայաստանի, այլ նաև տարբեր երկրների մի շարք եկեղեցիներ ու վանքեր՝ հպարտության զգացողություններ առաջացնելով յուրաքանչյուր հայորդու սրտում:

Նշենք, որ ցուցահանդեսը գործելու է և իր դռները բացելու է բոլոր արվեստասերների համար մինչև ս.թ. դեկտեմբերի 29-ը,  9-ից 17-ն ընկած ժամանակահատվածում:

Շնորհավորում ենք բարեշնորհ Հայկ սարկավագ Ազարյանին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ, անսահման եռանդ և օրհնաբեր օրեր:

Սեփ. թղթ. 

Ռումինիա

Օրեր


Առնչվող նյութեր
1. Բուխարեստում նշվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրը
2. Ռումինիայի Հայոց Թեմում տեղի ունեցան Սումգայիթյան ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ
3. ՌՈՒՄԻՆԻԱ. Դեսպան Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Դանիել պատրիարքի հետ
4. Ռումինիա. Գեռլան եւ Իջևանը կդառնան քույր քաղաքներ, Կլուժ նահանգն ու Արմավիրի մարզը կհամագործակցեն
5. Դեսպան Սերգեյ Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Ռումինիայի նախագահին
6. Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
7. ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՆԻԿՈԼԱ ՅՈՐԳԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
8. Բարեկամացան հայկական Հրազդանն ու ռումինական Բակաուն
9. Հայկական ֆիլմի օրեր եւ ցուցահանդես Ռումինիայում
10. Հայերի գաղթը դեպի Ռումինիա եւ գաղթօջախների հիմնումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի նախագահը մասնակցել է Վրաստանում կազմակերպված բարձր մակարդակի քննարկմանը
2.Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն Թբիլիսիում
3.Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահին եւ վարչապետին
4.Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
5.Բերնստայնի 100-ամյակը նշվեց ,,Պրահայի գարուն,, փառատոնում. երգեց նաեւ Ադրիան Տեր Գրեգորյանը
6.Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել Սլովակիայի խորհրդարանում
7.Մարշալ Բաղրամյանի կիսանդրին բացել են բելառուսական Գորոդոկ քաղաքում
8.Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին
9.Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան
10.Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: