ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ «ՖԵՍՏԻՎԱՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

23 հոկտեմբերի, 2017 | 20:16

Հոկտեմբերին «Իմ Հայաստան» ծրագիրն անցկացրեց «ՖեստիվԱր» հայկական փառատոնների ասոցիացիայի անդամների անդրանիկ հանդիպումը։ Սույն թվականի հունիսին «ՖեստիվԱրը» գրանցվեց որպես հասարական կազմակերպություն, որի նպատակն է կոորդինացնել, տարածել և աջակցել Հայաստանում փառատոնների կայուն զարգացմանը։

Հոկտեմբերի 3-ի հանդիպմանը նորաստեղծ կազմակերպության անդամներն ընտրեցին փառատոնների վեց կազմակերպիչների՝ ծառայելու որպես խորհրդի անդամներ։ Նրանք են՝ Նունե Մանուկյանը, «Արենի փառատոն» հիմնադրամ, Սեդրակ Մամուլյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ, Սարգիս Աղայանը, Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա, Իրինա Չիբուխչյանը, «Հայ բույս» հիմնադրամ, Հայկ Չոբանյանը, «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամ, Ղազար Հակոբյանը, Սթրիթ Վորքաութ Հայաստան։

Հայկ Չոբանյանն ընտրվեց «ՖեստիվԱրի» Խորհրդի նախագահ, ով նաև կազմակերպում է Բերդի մեղրի և հատապտղի փառատոնը։ «Այս տարվա փառատոններն արդեն կայացել են, և այժմ «ՖեստիվԱրի» խորհուրդն իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի անդամագրության ստեղծման վրա, որն ուժեղ միություն կլինի՝ խթանելու Հայաստանի փառատոնների շարունակական աճն ու հաջողությունը,» – ասաց Չոբանյանը։

«ՖեստիվԱր» հայկական փառատոնների ասոցիացիայի ձևավորմանն աջակցել է Իմ Հայաստան ծրագիրը, նպատակ ունենալով համակարգել փառատոնների կազմակերպումը, խուսափել կրկնօրինակումներից, ինչպես նաև ապահովել որակյալ մարքետինգ՝ այցելուների հոսքը դեպի մարզեր ուղղելու նպատակով և զարգացնելու Հայաստանում զբոսաշրջության ոլորտը։ 

«Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից։ Ծրագիրն աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը՝ խթանելով կայուն և դինամիկ տուրիզմի զարգացումը մարզերում։


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: