ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում

24 սեպտեմբերի, 2018 | 15:27

Սեպտեմբերի 23ին տեղի ունեցավ Երեւանի ավագանու ընտրությունները, որտեղ  նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը անդրադառնալով Երեւանի նոր ձեւավորվող ավագանու մանդատների բաշխմանը,  ասել է, որ մանդատների բաշխումը իրականացվում է այն ուժերի միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի կուսակցությունների դեպքում 6, դաշինքների պարագայում 8 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացած ուժեի միջեւ:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում անվավեր քվեաթերթիկները ավելի են եղել, քան 9 ուժերի ստացած քվեները: Ընտրություններում անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 7517, ինչը կազմում է ընտրողների թվի 2 տոկոսը: Մինչդեռ ընտրություններին մասնակցող 12 ուժերից 9-ը չեն անցել 2 տոկոսի սահմանը:

Քաղաքագետները նշում են, որ այս ընտրությունները ամենաժողովրդական եւ թափանցիկ ընտրություններն են 1991 թվականից ի վեր։

Ի դեպ, Հայկ Մարությանի տիկինը չեխուհի Իվա Մարությանովան է, նա արդեն 15 տարի է բնակվում է Հայաստանում։ Մարությաններն ունեն չորս զավակ՝ երկու տղա եւ երկու աղջիկ։

Շնորհավորում ենք «Իմ քայլը» դաշինքին եւ Հայկ Մարությանին ժողովրդավարական հաղթանակի կապակցությամբ։

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Նշվեց Երևանի 2800 ամյակը
2. Արմեն Սարգսյանն ու Հայկ Մարությանը ,,Երեւան, իմ սեր,, հիմնադրամում
3. Հայկ Մարությանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները
4. Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. 200 քաղաքապետեր ու ավագանիներ հավաքվում են Գյումրում եւ Սիսիանում Եվրոպայի խորհրդի հովանու ներքո

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը
2.Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. ասել է նախագահ Սարգսյանը ,,Ֆրանկ Մյուլեր»ում
3.Արմեն Սարգսյանը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը
4.Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
5.«ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
6.Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
7.Գիտության զարգացում համակարգչային տեխնոլոգիաներով
8.Լիար­ժեք կրթութ­յուն լսողության խանգարում ունեցող ե­րե­խա­նե­րին
9.Բարեկարգվում է Ախթալայի վանքի շրջակայքը
10.11 երիտասարդ արժանացել են «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակների՝ ստանալով UWC քոլեջներում ուսանելու հնարավորություն
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: