ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկ Կարապետյանի ,,Ֆաուստ,, օպերայի պրեմիերան սեպտեմբերի 30-ին Ռիգայի օպերային թատրոնում

29 սեպտեմբերի, 2016 | 00:02

haik-karapetjans-par-operu-aiks-ka_078d35fՍեպտեմբերի 30-ին Լատվիայի Ազգային օպերային թատրոնում տեղի կունենա լատվիաբնակ հայ կինոռեժիսոր Հայկ Կարապետյանի  ՙՙՖաուստ՚՚ օպերայի բեմադրության պրեմիերան։ Օպերայի հեղինակ Շառլ Գունոն այս գործը գրել է ոգեշնչվելով Գյոթեի համանուն պիեսից։ Բեմադրության բեմադրիչ-դիրիժորն է Թադեուշ Վոյցեխովսկին, իսկ դիրիժորը՝ Մարտինշ Օզոլինշը, լույսի նկարիչը՝ հայտնի Այ Վեյսբարդը։  ,,Ֆաուստ,,ը հայ ռեժիսորի երկրորդ բեմադրությունն է այս թատրոնի բեմում։ Առաջինը Ռոսսինիի ,,Սեւիլյան սափրիչն,, էր, որը բեմադրվեց 2011 թվականին եւ արժանացավ ,,Տարվա լավագույն օպերային՚՚՚ ներկայացում եւ ,,Հանդիսատեսի համակրանք,, մրցանակներին։  Հետագայում ներկայացումն արժանացավ նաեւ այլ մրցանակների։ Հայկը ճանաչվեց Լատվիայի ,,Տարվա լավագույն ռեժիսոր,,։

Ֆաուստի եւ Մեֆիստոտելի հայտնի պատմությանը Հայկ Կարապետյանն անդրադարձել է յուրովի։ Մասնագետների կարծիքով, նա ներկայացումը կառուցել է ուշ գոթիկայի էսթետիկայի շրջանակներում, օգտագործելով նաեւ գերմանական համր կինոյի էքսպրեսիոնիստական ոճը։ Սակայն ըստ ռեժիսորի, դա չի նշանակում, որ բեմադրությունը չափազանց լուրջ է լինելու։

Հիշեցնենք, որ Հայկ Կարապետյանը լատվիաբնակ հայտնի գեղանկարիչ Վարուժ Կարապետյանի որդին է։ 33 ամյա կինոռեժիսորը հայտնի է դարձել իր ֆիլմերով, որոնք մեծ ճանաչում են բերել նրան։ Նախ դիպլոմային ,, Զզվանք,, ֆիլմը ճանաչում բերեց, Հայկն արժանացավ ,,Լավագույն կարճամետրաժ ֆիլմ,, մրցանակին, որին հետեւեց ,,Մարդիկ այնտեղ,, ֆիլմը, իսկ այնուհետեւ  առաջին լատվիական սարսափ ֆիլմը՝ ,,Մ.Ո.Ժ,,ը մեծ հաջողություն գրանցեց ոչ միայն Լատվիայում, այլեւ Ամերիկայում։

Մաղթենք, որ նման հաջողության հասնի նաեւ նրա նոր բեմադրությունը՝ ,,Ֆաուստ,,ը։

 

Հ.Ա.

ՕՐԵՐ ամսագիր

Պրահա


Առնչվող նյութեր
1. Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
2. ՄԱՆՈՆ օպերայի պրեմիերան Հայաստանի օպերային թատրոնում
3. Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
4. Կարինե Բաբաջանյանի ,,Կարմենը,, կհնչի Դուբայում եւ Երեւանում
5. Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
6. ՌԻԳԱ. Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին
7. Լատվիա. դեսպան Տ. Մկրտչյան-ԱԳՆ պետքարտուղար Ա. Պիլդեգովիչ հանդիպում
8. Միհրան Աղաջանյանը՝ Մարինյան թատրոնից ֆրանսիական բեմ
9. Սայաթ Նովա օփերան կը բեմադրուի Լոնտոնի մէջ
10. Լատվիա. Հայկական ինքնության վերաբերյալ բաց դասախոսություն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: