ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական ARAMI ժամացույցներ Պրահայի միջազգային ցուցահանդեսում

25 սեպտեմբերի, 2015 | 07:52

 

Արամ Բալոյանը եւ Մհեր Արզումանյանը

Արամ Բալոյանը եւ Մհեր Արզումանյանը

Սեպտեմբերի 24-ին Պրահայի կենտրոնական ցուցասրահում(Výstaviště 67,  Praha 7, Հոլեշովիցե)  բացվեց «Ժամացույցներ եւ զարդեր 2015» միջազգային ցուցահանդեսը, որն արդեն 24 տարի շարունակ անցկացվում է Չեխիայի մայրաքաղաքում։ Այս տարի ցուցահանդեսին զուգահեռ անցկացվում է նաեւ հարսանեկան զգեստների շոու, որի ընթացքում ցուացդրվելու է ոչ միայն նորաձեւություն, այլեւ բացվելու է լուսանկարչական ցուցահանդես, անցկացվելու են աշխատանքային- կրթական հանդիպումներ, մրցույթներ։ Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող մրցույթում կորոշվի նաեւ 2015 թվականի ,,Տարվա Ժամացույց,,ը։ Ներկայացված են միջազգային հայտնի ընկերությունների ժամացույցներ, նաեւ ոսկե եւ արծաթե զարդեր։  Այստեղ ցուցադրվում է  չեխական հայտնի PRIM ժամացույցային ընկերության արտադրանքը։ Ցուցարված են նաեւ շատ թանկ, հետաքրքիր դիզայնով ձեռքի  ժամացույցներ, ասենք ամբողջությամբ փայտից։ Ժամացույցի հետ առաջարկվում են նաեւ փայտե շրջանակով ակնոցներ կամ նույնիսկ փողկապ։

Առաջին անգամ միջազգային ցուցահանդեսում ներկայացվում է նաեւ հայաստանյան արտադրանք։ Արամի(ARAMI) ընկերությունը DIAX չեխական ընկերության միջոցով ներկայացնում է բացառապես ձեռքի աշխատանքով պատրաստված ժամացույցներ, որոնք

Մհեր Արզումանյանը

Մհեր Արզումանյանը

բնական նյութերից են։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ընկերության տնօրեն Արամ Բալայանը, 2005 թվականից Երեւանում հիմնադրված ընկերությունը մասնագիտանում է  հիմնականում անհատական պատվերների վրա, ինչը մեծ հետաքրքրություն է վայելում Հայաստանում։ Տարեկան պատրաստվում է 300-500 ժամացույց, եւ դրանցից յուրաքանչյուրը նման չէ մյուսին։ Պատվիրատուն ինքն է որոշում, թե ինչպիսի արտաքին տեսք է ցանկանում տվյալ ժամացույցի համար։ Ընկերության Չեխիայի ներկայացուցիչ Մհեր Արզումանյանի ասելով, ժամացույցների պատրաստման ընթացքում օգտագործվում է  քար, փայտ, փետուր, տարբեր կենդանիների կաշիներ(օրինակ՝ օձի, ջալյամի, ձիու), նույնիսկ թիթեռ։

 

Արամ Բալոյանը ներկայացնում է Արամի ժամացույցը

Արամ Բալոյանը ներկայացնում է Արամի ժամացույցը

Սեպտեմբերի 24-26-ը գործող ցուցահանդեսում կարելի է նաեւ գնել ցուցադրվող ժամացույցները, կընդունվեն նաեւ պատվերներ։  Ժամացույցների գները սկսվում են 200 եվրոյից։ Ներկա ցուցահանդեսը միջոց է հայկական արտադրանքը ներկայացնելու եվրոպացի սպառնողներին, ստուգելու նրանց հետաքրքրությունների շրջանակը։

Ցուցահանդեսը բաց է այսօր եւ վաղը ժամը 10-18-ը։ Մուտքի տոմսն արժե 100 կրոն։

ՕՐԵՐ

Orer.eu

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի



 


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
3. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
4. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
5. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
6. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
7. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
8. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
9. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
10. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: