ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական ֆիլմի օրեր եւ ցուցահանդես Ռումինիայում

22 սեպտեմբերի, 2017 | 16:54

Սեպտեմբերի 21-ին Ռումինիայի Հայոց Միության (ՌՀՄ) Կոնստանցայի մասնաճյուղը (նախագահ՝ Լիվիու Մերդինյան) Կոնստանցայի Ժողովրդական արվեստի և ազգագրության թանգարանի համագործակցությամբ կազմակերպել էր «Դոբրոջայի էթնիկ խճանկարում հայկական ավանդական տարազը» թեմայով ցուցահանդես:

Բացման արարողությանը հայ-ռումինական պատմական առնչությունների և միջպետական հարաբերությունների մասին ելույթով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:

«Շնորհիվ փոքրամասնությունների հանդեպ Ռումինիայի կառավարության հոգատարության` փառահեղ անցյալ ունեցող ռումինահայ համայնքն այսօր կարողանում է պահպանել իր ինքնությունը և լիարժեք մասնակցել հանրային կյանքին»,- ասաց դեսպան Գասպարյանը:

Ժողովրդական արվեստի և ազգագրության թանգարանի տնօրեն Մարիա Մաջիրուն և արվեստաբան Անահիտ Դավիդյանը խոսեցին Կոնստանցայի ու շրջակայքի հայերի ազգային յուրահատկությունների և երկրի զարգացման մեջ նրանց նշանակալի ներդրման մասին։ Ցուցահանդեսին ներկա էին Ռումինիայում հավատարմագրված դիվանագետներ, հույն և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի անկախության 26-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-22-ին ՌՀՄ Ռոմանի մասնաճյուղը կազմակերպել էր Հայկական ֆիլմի օրեր «Ռոման» հյուրանոցի հանդիսությունների սրահում, որի պատվավոր հյուրը ռումինահայ դերասան և ռեժիսոր Ֆլորին Գևորգյանն էր։ Միջոցառման գործընկերների թվում էին Ռոմանի քաղաքապետարանը, «Կլեպսիդրա» մշակութային ընկերությունը և այլն։

Սեպտեմբերի 21-ին ՌՀՄ Բոտոշանի մասնաճյուղը քաղաքի «Ունիրեա» կինոթատրոնում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրություն։

Հայաստանի անկախության օրվա առթիվ ՌՀՄ Կլուժ-Նապոկայի մասնաճյուղը, Գեռլայի Հայկական թանգարանի ասոցիացիան, Կլուժի նահանգային խորհուրդի և Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանի կազմակերպմամբ սեպտեմբերի 23-ին տեղի է ունենալու հայկական մշակույթի օր, որի շրջանակներում հիշատակվելու է հայտնի հայագետ, «Արմենիա» ամսագրի հիմնադիր խմբագիր Քրիստոֆ Սոնգոտի մահվան 110-ամյակը:

Ռումինական «Աջերպրես» լրատվական գործակալությունը և տեղական մամուլն անդրադարձան Հայաստանի անկախության օրվան ու դրան նվիրված միջոցառումներին:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
3. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
4. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
5. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
6. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
7. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
8. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
9. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
10. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: