ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայկական օր» Լեհաստանի Պրուշկով քաղաքում

29 հունիսի, 2015 | 20:05

haikakan or lehastanՀունիսի 28-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Լեհաստանի հայկական հիմնադրամի, «Դուլագ»-ի թանգարանի նախաձեռնությամբ և Լեհաստանում Հայաստանի դեսպանության պատվո հովանու ներքո՝ Վարշավայի արվարձանում գտնվող Պրուշկով քաղաքի «Դուլագ»-ի թանգարանում կայացավ «Հայկական օր» խորագրով միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, «Դուլագ»-ի թանգարանի տնօրենը, Պրուշկովի քաղաքային իշխանությունների պատասխանատուներ, լեհ-հայկական առևտրական պալատի անդամ, Հայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Մարթա Ակցենտովիչ-Բոհոսևիչը, լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, լեհ մտավորականներ և լրագրողներ:
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցան Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը և «Դուլագ»-ի թանգարանի տնօրենը: Դեսպան Ղազարյանն իր շնորհակալությունը և գոհունակությունը հայտնեց գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար, որը կծառայի հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդմանը:
Միջոցառման ընթացքում «1915թ. հայերի ցեղասպանությունը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ օրվա բանախոս, պրոֆեսոր Քշիշտով Յաբլոնկին: Նա մանրամասնությամբ ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը և պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին: Այնուհետև տեղի ունեցավ «The BlueBook: Evidence of Armenian Genocide» («Կապույտ գիրք. ապացույց հայոց ցեղասպանության») բրիտանական «Ballista» ֆիլմարտադրության կողմից նկարահանված վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Միջոցառման շրջանակներում բացվեց Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նյութերի հիման վրա պատրաստված «Հայոց ցեղասպանություն՝ 20-րդ դարի մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» խորագրով ցուցահանդեսը, որը մեկ ամիս շարունակ բաց կլինի «Դուլագ»-ի թանգարանի այցելուների համար:


Առնչվող նյութեր
1. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
3. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
4. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
5. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
6. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
8. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
9. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
10. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: