ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայկական օր» խորագրով միջոցառումներ Լեհաստանի Զամոշչ քաղաքում

24 հոկտեմբերի, 2017 | 10:25

2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության և Զամոշչի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Զամոշչ քաղաքում անցկացվեցին մի շարք միջոցառումներ «Հայկական օր» խորագրի ներքո: Միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվել է Զամոշչի կենտրոնական հրապարակում, Հայկական փողոցի վրա գտնվող հայտնի հայկական տների դիմաց տեղի ունեցած պաշտոնական արարողությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Զամոշչի քաղաքապետի առաջին տեղակալ Անջեյ Զաստոպիլոն, Զամոշչի թանգարանի տնօրեն Անջեյ Ուրբանսկին և այլոք: Իր ելույթում դեսպան Է.Ղազարյանը նշել է, որ 2017 թվականի ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանում հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում Հայաստանի և Լեհաստանի տարբեր քաղաքներում: Դեսպանի խոսքերով անհասկանալի կլիներ, եթե այդ միջոցառումներին անմասն մնար Զամոշչ քաղաքը, որի բազմադարյա պատմությունն ուղղակիորեն կապվում է հայերի ակտիվ գործունեության հետ:
Զամոշչի թանգարանի գիտաշխատող Մարիա Ժեշնիակի ուղեկցությամբ միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել Զամոշչի կենտրոնում` ծանոթանալով քաղաքի հայկական հետքերին և ժառանգությանը: Այնուհետև Զամոշչի գրադարանի աշխատակցուհի Ռեգինա Կավալկոն ներկայացրել է զեկույց «Հայաստանի մշակութային ժառանգության հետքերով» թեմայով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի հարուստ պատմությանն ու մշակութային ժառանգությունը:
Նույն օրը Զամոշչի թանգարանի փոխտնօրեն Պիոտր Կոնդրաչիուկը հանդես է եկել «Հայերը Զամոշչում. Զամոշչը հայերի աչքերով» թեմայով զեկույցով` մանրամասն ներկայացնելով Զամոշչ քաղաքի հայկական հետքերն ու պատմությունը:
Ողջ օրվա ընթացքում Զամոշչի կենտրոնում հնչել է հայկական երաժշտություն, իսկ հայկական ռեստորանի կողմից կազմակերպվել է ավանդական ուտեստներով հյուրասիրություն:


Զամոշչում գտնվելու ընթացքում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Զամոշչի քաղաքապետ Անջեյ Վնուկի հետ: Հանդիպման ընթացքում Դեսպան Է.Ղազարյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին արդյունավետ համագործակցության և «Հայկական օր» խորագրով միջոցառումներ կազմակերպելու համար:

Օրեր


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
3. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
4. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
5. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
6. Հայկական Քոչարի են պարել նաեւ Վարշավայի կենտրոնական հրապարակում
7. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
8. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
9. Մերժիր Սերժին ակցիային միացել են նաեւ Վարշավայի հայերը
10. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: