ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայկական օր» խորագրով միջոցառումներ Լեհաստանի Շեցինեկ քաղաքում

05 դեկտեմբերի, 2017 | 08:24

2017 թվականի դեկտեմբերի 2-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Շեցինեկի քաղաքապետ Յեժի Հարդի-Դուգլասի պատվո հովանու ներքո, Շեցինեկի հայ համայնքը Լեհաստանի Հայկական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր «Հայկական օր» խորագրով միջոցառումներ:
Միջոցառումները տեղի ունեցան Շեցինեկի պատմական ամրոցում, որին մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Շեցինեկի հայ համայնքի նախագահ Յուրի Խուրշուդյանը, տարածքային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողների, քաղաքի և հարակից բնակավայրերից հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման բացման պաշտոնական արարողության ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Ղազարյանն անդրադարձավ 2017 թվականի ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանի թագավոր Կազեմիր Մեծի կողմից հայերին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի շրջանակներում ԼՀ Նախագահի, Լեհաստանի Սենատի կողմից կազմակերպված բարձր մակարդակի միջոցառումներին, Լեհաստանի Սենատի և Սեյմի կողմից ընդունված հատուկ բանաձևերին և այլ միջոցառումներին, որոնք ցույց են տալիս հայերի հանդեպ Լեհաստանի իշխանությունների և ժողովրդի ունեցած մշտական հարգանքն ու բարեկամական վերաբերմունքը: Այս առումով նա նաև գոհունակությամբ նշեց Շեցինեկի հայ համայնքի ակտիվությունը:

Միջոցառմանը Լեհաստանի պատմության մեջ աչքի ընկած նշանավոր հայ գործիչների մասին դասախոսությամբ հանդես եկավ դոկտոր Լուկաշ Տժեցիակը, որից հետո ցուցադրվեց Լեհաստանի Անհայտ Զինվորի խորհրդանշական Մայր Յադվիգա Զառուգևիչովայի մասին պատմող փաստավավերագրական տեսաֆիլմ:
Հայաստանի պատմամշակութային հուշարձանների և գեղատեսիլ վայրերի մասին «Հայաստանի գանձերը» թեմայով զեկույցով հանդես եկավ Վահան Հակոբյանը:

Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակներում ասմունքով, հայկական էստրադային և ժողովրդական երգերի ու երաժշտական կատարումներով հանդես եկան Աննա Պողոսյանը, Լիլիթ Մինասյանը և Նորիկ Մինասյանը:


Առնչվող նյութեր
1. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
2. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
3. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»
4. Լեհաստան. Լյուբլին և Վանաձոր քաղաքները հնարավոր է համագործակցեն
5. ՕՐԵՐ-ի բացառիկը՝ նվիրված լեհահայությանը
6. Ապագա լեհ դիվանագետները տեղեկացել են Հայաստանի ու Արցախի մասին
7. Կիելցե. Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված միջոցառումներ
8. «Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
9. Լեհաստան.Հոբելյանական միջոցառումներ Կուրով, Պուլավի և Նալեչով քաղաքներում
10. Հայերն ու Հայաստանը Վարշավայի դիվանագիտական բարեգործական տոնավաճառում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2.ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները
3.Սփյուռքից դժգոհություններ են հայտնել Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի հետ իրենց առնչությունների մասին. հայտնում է սփյուռքի նախարարությունը
4.Մանվել Գրիգորյանի խայտառակությունը. նրա փաստաբանը հրաժարվել է պաշտպանությունից՝ տեսնելով ԱԱԾ տարածած տեսանյութը
5.Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Մանվել Գրիգորյանի ,,կասկածելի,, հանցանքները
6.Իգոր Մուրադյանը մի ամբողջ ”դարաշրջանի” խորհրդանիշ էր. Հրանուշ Խառատյան
7.Կյանքից հեռացավ Իգոր Մուրադյանը
8.ԱԱԾ-ն կանխել է մաֆիաների բախումը. ձերբակալվել են Մանվել Գրիգորյանն ու Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ինչին հետեւել են տարբեր արձագանքներ
9.Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր, անցկացրել խորհրդակցություն
10.Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: