ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական օր Լեհաստանի Սանդոմիեժ քաղաքում անցկացված Քրիստոնեական մշակույթի օրերի շրջանակներում

19 հոկտեմբերի, 2016 | 10:13

poland-2-2016ՍԱՆԴՈՄԻԵԺ- 2016 թվականի հոկտեմբերի 17-ին Լեհաստանի Սանդոմիեժ քաղաքում անցկացված Քրիստոնեական մշակույթի օրերից մեկը նվիրված էր հայկական Քրիստոնեական մշակույթին և պատմությանը: Հատուկ հյուրի կարգավիճակով այդ օրերին Լեհաստան էր հրավիրվել Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի երկրների առաջնորդ, Գերաշնորհ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը:

Այդ օրը Սանդոմիեժի Մայր Տաճարում Սանդոմիեժի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Քշիշտոֆ Նիտկևիչի հանդիսապետությամբ, Արքեպիսկոպոսներ Ռաֆայել Մինասյանի և Էդվարդ Ֆրանկովսկու մասնակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում պատարագիչ հոգևորականն իր ելույթում անդրադարձավ հայ ժողովրդի հարուստ քրիստոնեական անցյալին և մշակութային ժառանգությանը:

Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանն էլ իր ելույթում հատուկ անդրադարձ կատարեց հայ ժողովրդի պատմության այն հերոսական և ողբերգական էջերին, որոնց ընթացքում հայ ժողովուրդը պատերազմել է իր Քրիստոնեական ինքնությունը պահպանելու և կրել զրկանքներ, ենթարկվել ցեղասպանության` Քրիստոնյա լինելու համար:

poland-2016Նույն օրը Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի երկրների առաջնորդ, Գերաշնորհ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը հանդիպում ունեցավ Սանդոմիեժի հոգևոր ճեմարանի սաների հետ, նրանց ներկայացրեց հայ ժողովրդի Քրիստոնեական պատմությունը, անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը, Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին և քրիստինա հայ համայնքի խնդիրներին, խոսեց միջեկեղեցական հարաբերությունների, Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարած այցի մասին և այլն:
polnad-sandomiez3Նշված միջոցառումներին մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, Լեհաստանի Սենատի նախկին պատգամավոր Լուկաշ Աբգարովիչը , Սվենտոկշիսկե մարզի խորհրդարանի վիցեմարշալեկ Գրիգոր Շահինյանը, Սանդոմիեժի քաղաքապետ Մարեկ Բրոնկովսկին, Հայ Կաթողիկե Եկեղեցու Կենտրոնական Ժողովրդապետության քահանա Ռաֆալ Կրավչիկը և այլն:

 


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
3. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
4. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
5. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
6. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
7. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
8. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
9. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»
10. Լեհաստան. Լյուբլին և Վանաձոր քաղաքները հնարավոր է համագործակցեն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: