ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական տառատեսակները Բեռլինի ‘’Գրելով Հայք’’ ցուցահանդեսում

05 հոկտեմբերի, 2013 | 13:44

berlin edik ghabuzyanberlin tarer

berlin 9_HajqԲԵՌԼԻՆ-Հոկտեմբերի 4-8-ը Բեռլինի IteriorDAsein ցուցասրահում բացվել է Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների մշակման եւ պահպանման բաժնի վարիչ Էդիկ Ղաբուզյանի տառատեսակների ցուցադրությունը, որին հետեւել է քննարկում։

Ցուցահանդեսի կազմակերպիչ IteriorDAsein-ի տնօրեն Արչի Գալենցը ՕՐԵՐ ամսագրի հետ զրույցում   նշում է, որ սա բացառիկ ցուցահանդես է ոչ միայն իր արտաքին տեսքով, այլեւ բովանդակությամբ։ Այս ցուցահանդեսը իրականացվում է սեպտեմբերի 27-ին բացված «Գրելով Հայք» ընդհանուր ցուցադրության շրջանակներում, որին մասնակցում էին Հայաստանի եւ եվրոպահայ մի շարք հայտնի նկարիչներ` Աշոտ Աշոտը, Սիլվինա Տեր Մկրտչյանը, Վազոն, Նարինե Խաչատրյանը, Նարինե Զոլյանը, Արմեն Վանեցյանը եւ Արչի Գալենցը։

berlin edik ghabuzyan12Ցուցահանդեսի առաջին մասը կազմեց արվեստի նմուշների հետ զուգահեռ ներկայացված լուսանկարների շարքը, որում տեղ գտան հայկական տառերի տարբեր գրելաձեւերը եւ կիռարման վայրերը` մարմնի վրա արված դաջվածքները, տպագրված նյութերը, հայկական մշակութային յուրահատուկ խաչքարերի, հուշաքարերի և գերեզմանաքարերի պատկերները եւ այլն:

Այս ցուցահանդեսում Էդիկ Ղաբուզյանը ներկայացնում է ոչ միայն իր 33 մեծ չափերի պաստառները ‚ այլեւ երեւանցի դիզայներ նկարիչներ Լիլիթ Արշակյանի‚ Արմինե Ավագյանի‚ Վահան Բալասանյանի‚ Հրաչուհի Գրիգորյանի‚ Վաձ Ղազարյանի‚ Գրիգոր Հակոբյանի‚ Առնո Կուրի‚ Արմեն Օսիպովի‚ Սոնա Թովմասյանի‚ Գագիկ Սարոյանի եւ Վարդան Զաքարյանի 22 պաստառները։ Վերջիններս իրենց պաստառներում արված դիզայներական աշխատանքներում օգտագործել են Էդիկ Ղաբուզյանի տառատեսակները։ Ընդ որում այդ աշխատանքներում ներառվել են ոչ միայն հայկական‚ այլեւ հունական եւ կիրիլյան տառատեսակներ։

berlin dizainԱյնուհետեւ պարոն Ղաբուզյանը մեկնելու է Ամստերդամ‚ որտեղ անցկացվելու է ‚,Գրանշան,, տառատեսակների միջազգային մրցույթը‚ որի ժյուրիի համանախագահն է։

2008 թվականից անցկացվում է ,,Գրանշան միջազգային մրցույթը,, ‚ որը ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթ է։ Դրան զուգահեռ անցկացվելու է նաեւ AtypI տառաստեղծների եւ դիզայներների համաշխարհային ասոցիացիայի համաժողովը‚ որի ընթացքում քննարկվում են տառատեսակների հետ կապված ժամանակակից բազմաթիվ խնդիրներ‚ այդ թվում համակարգչային ձեւավորումը։ ,,Գրանշան,,ի համակազմակերպիչներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը եւ Մյունխենի տպագրական դիզայներների միությունը։ Ի դեպ, մինչ այդ ,,Գրանշան,,ի ցուցադրությունն արվել է մի շարք երկրներում ` Անգլիայում, Գերմանիայում, ՌԴ-ում, Թայլիանդում, Հոնկոնգում եւ Եգիպտոսում, Ալեքսանդրիայի հանրահայտ գրադարանում։

ՕՐԵՐ ամսագիր, www.orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
2. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին նվիրված հատուկ քննարկում Բեռլինում
3. Բեռլինում հայկական 15 նորարարական ստարտափ ներկայացվեց գերմանական լսարանին
4. «Ռեքվիեմ. Արչի Գալենցի մարդկանց պատկերներ» ցուցահանդեսը՝ Բեռլինում օգոստոսի 8-ին
5. Արչի Գալենցը սեփական անցյալով եւ նոր կոչով փորձում է միավորել ներկա արվեստագետներին. “Ժամանակացույց. Խուսափելով աղետից” ցուցահանդեսը Երեւանում
6. Արչի Գալենցի “Ժամանակացույց. Խուսափելով աղետից” ցուցահանդեսը Երեւանում
7. Ստեփան Գանտրալյանի «Սիրո Անթոլոգիա»ն հնչեց Բեռլինում
8. Փոքր Ասիայի ժողովուրդները զննեցին իրար
9. Բեռլին. Էոզդեմիը ստացել է ՚՚Ազատության՚՚ մրցանակը
10. Գերմանիոյ Սահմանադրական Ատեանը Կը Մերժէ Հայոց Ցեղասպանութեան Բանաձեւին Դէմ Բողոքները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: