ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը

10 մայիսի, 2018 | 13:25

 

Ի սկզբանե աջակցելով ու գործակցելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման հետ՝ Հայաստանում և Սփյուռքում , ( որի ծիլերը դրվել էին «Սասնա Ծռերի» կողմից ), «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունն իր բոլոր մասնաճյուղերով , ողջունելով հանդերձ մի քանի օր առաջ Անդրեաս Ղուկասյանի կալանքի չեղյալ հայտարարելը , ափսոսանք է հայտնում , որ «Սասնա Ծռերի» մի խմբի դատավարությունն անբացատրելի պատճառով հետաձգվել է այսօր :

 

Մեզ համար անհանդուրժելի է 110 քաղբանտարկյալների առկայությունն այսօրվա «նոր» Հայաստանի բանտերում՝ թեկուզ անգամ մեկ օր ավելի:

 

Մենք ըմբռնում ենք, որ քաղբանտարկյալների ազատման գործընթացը պետք է տեղի ունենա օրենքի շրջանակներում, այսինքն դատարանների և դատախազության որոշումներով, այլ ոչ թե ինչպես նախկինում վերևից իջեցված քաղաքական հրահանգներով: Դրա համար, սակայն, անհրաժեշտ է, որ դատական նիստերը կայանան:

 

Մենք Հայաստանի քաղաքական նոր իշխանություններից ակնկալում ենք դատարաններին դնել իրենց պատասխանատվությունների առջև, ապահովել դատական նիստերի կայացումը և դրանով իրականացնել Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնելու իրենց խոստումն ու հավատամքը:

 

Փարիզ 10/05/2018

 

Հայկական Վերածնունդ սփիւռքեան կազմակերպութեան բանբեր՝

Շանթ Ոսկերիչեան


Առնչվող նյութեր
1. Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը Ժիրայր Սեֆիլյանի դատավարության վերաբերյալ
2. Հայկական Վերածնունդը սատարում է փաստաբանների գործադուլը
3. «Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժման հայտարարությունը ընտրությունների կապակցությամբ
4. Ալեք Ենիգոմշյանը կրկին դարձել է հետապնդումների թիրախ
5. «ՊԱՀԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է, ԼՌԵԼՆ` ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ». ԲՈՂՈՔԻ ԵՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ԲԵՌԼԻՆՈՒՄ
6. «ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՂԱՐԱԲԱՂԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈԼԵԿՏԻՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ*
7. «Հայկական Վերածնունդ» շարժումը յայտարարութեամբ մը կը քննադատէ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանի խօսքերը, վերջինս ալ կը հակազդէ
8. Մի գողացե’ք մեր անունը. «Հայկական Վերածնունդ»
9. «Հայկական Վերածնունդ» կազմակերպության հայտարարությունը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ
10. «Հայկական Վերածնունդ» կազմակերպության հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: