ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայկական վերածնունդ» շարժման բոլոր մասնաճյուղերը խստագույնս դատապարտել են բերձորյան դեպքերը

05 փետրվարի, 2015 | 16:19

armenian renesanse«Հայկական վերածնունդ» շարժման բոլոր մասնաճյուղերը խստագույնս դատապարտել են  բերձորյան հանցագործության ծրագիրն ու  հունվարի 31-ին իրականացրած գործողությունները եւ այս հարցում մեղադրել նախագահ Սերժ Սարգսյանին եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին։ 

,,Արցախը ազատագրել ենք ազգովի, այն վերաշինում ենք ազգովի և այն պատկանում է աշխարհի բոլոր հայերին, ինչպես Արարատը, Երևանը կամ Շիրակի մարզը ու ոչ ոքի իրավունք չի տրված փակելու որևէ հայի ճանապարհ դեպի Արցախ, մոռացության տալ ՄԻԱՑՈՒՄ կարգախոսը,,- ասվում է հաղորդագրության մեջ։

<<100-ամյակը առանց ռեժիմի>> շարժման մասնակիցների առջև դեպի Արցախի մարզ մուտքի փակումը և այդ հողերը ազատագրած դյուցազուններին` Ժիրայր Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին, Քերոբ Ղազարյանին, հայ ժողովրդի հերոսության խորհրդանիշ Ալեք Ենիգոմշյանին և նրանց մյուս ընկերներին` Մխիթար Ավետիսյանին, Իգոր Մուրադյանին, կանանց ու երեխաներին հարվածներ հասցնելը մենք բնութագրում ենք որպես կազմակերպված պետական հանցագործություն սեփական ազգի նկատմամբ և վստահեցնում բոլորին, որ վաղուց արդեն թքակոց արված իշխանական խունտաները շուտով կանգնելու են հայ ժողովրդական դատարանի առաջ և ոչ մի հյուսիսային առագաստ նրանց չի կարող փրկության ափ հասցնել,, ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական վերածնունդ» շարժման անունից հայտարարությունը ստորագրել են  ԱՄՆ, Կանադայի ,Իտալիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Բելգիայի , Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Չեխիայի, Շվեդիայի մասնաճյուղերը։


Առնչվող նյութեր
1. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
2. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
3. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
4. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
5. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
7. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
8. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
9. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
10. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: