ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայկական Վերածնունդ» կազմակերպության հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ

18 հոկտեմբերի, 2015 | 08:24

armenian renesanse«Հայկական Վերածնունդ» սփյուռքահայ քաղաքացիական կազմակերպությունը ուշադրությամբ հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ՀՀ իշխող ռեժիմի կողմից առաջադրված սահմանադրական փոփոխությունների առնչությամբ: Ակնհայտ է, որ ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը՝ մոտենալով իր անօրինաբար բռնազավթած նախագահական իշխանության ավարտին փորձում է իշխանությանը կառչել՝ հանրապետության հիմնական օրենքը ըստ իր և իր գլխավորած կուսակցության կարիքների ձևափոխելով:

Ուսումնասիրելով առաջադրված սահմանադրական փոփոխությունները և դրանց վերաբերյալ անկախ փորձագետների կարծիքները եկել ենք այն եզրահանգմանը, որ նշված փոփոխությունները ոչ միայն Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը ապահովելու գործիք են, այլ նաև պարունակում են բազմաթիվ տագնապալի ձևակերպումներ, որոնք սահմանափակում են մարդու իրավունքները, նպաստում են միակուսակցական իշխանության հաստատմանը և վտանգում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:

«Հայկական Վերածնունդ» կազմակերպությունը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունների քողի ներքո ռեժիմը ձեռնամուխ է եղել Հայոց պետականության դեմ լայնամասշտաբ խարդավանքի և արկածախնդրության՝ հանուն սեփական նեղ շահերի սպասարկման և արհամարելով դրա աղետալի հետևանքները: Հայաստանաբնակ մեր քույրերին և եղբայներին կոչ ենք անում վճռականորեն մերժել այս վտանգավոր նախաձեռնությունը և զերծ պահել գործող սահմանադրությունը ռեժիմի նենգամիտ ոտնձգություններից:

«Հայկական վերածնունդ» շարժում

Ստորագրությամբ`

 

ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ                                ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ

ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ                                                  ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ

ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ                                            ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ

ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ                                 ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ

ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ                                     ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ

ՀՎ-Կանադայի մասնաճյուղ                                               ՀՎ-Նյու Յորքի մասնաճյուղ


Առնչվող նյութեր
1. «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը
2. Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը Ժիրայր Սեֆիլյանի դատավարության վերաբերյալ
3. Հայկական Վերածնունդը սատարում է փաստաբանների գործադուլը
4. «Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժման հայտարարությունը ընտրությունների կապակցությամբ
5. Ալեք Ենիգոմշյանը կրկին դարձել է հետապնդումների թիրախ
6. «ՊԱՀԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է, ԼՌԵԼՆ` ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ». ԲՈՂՈՔԻ ԵՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ԲԵՌԼԻՆՈՒՄ
7. «ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՂԱՐԱԲԱՂԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈԼԵԿՏԻՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ*
8. «Հայկական Վերածնունդ» շարժումը յայտարարութեամբ մը կը քննադատէ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանի խօսքերը, վերջինս ալ կը հակազդէ
9. Մի գողացե’ք մեր անունը. «Հայկական Վերածնունդ»
10. «Հայկական Վերածնունդ» կազմակերպության հայտարարությունը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: