ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայկական Վերածնունդ»ը սատարում է հետընտրական ժողովրդական շարժումը

06 մարտի, 2013 | 11:09

«Հայկական Վերածնունդ» Սփյուռքյան շարժման հայտարարությունը Հայաստանում հետընտրական զարգացումների վերաբերյալ

«Հայկական Վերածնունդ» շարժումն իր ջերմ աջակցությունն է հայտնում Հայաստանում 2013թ. նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ժողովրդական շարժմանը, որը ձևավորվել է ընտրություններում իշխանության թեկնածուի հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Շարժմանը մասնակցող քաղաքացիների օր-օրի աճող քանակն ու Հայաստանի տարբեր բնակավայրերում Րաֆֆի Հովհաննիսյանին ցույց տրվող բուռն աջակցությունը և այդ պարագայում իշխանության թեկնածուի օգտին որևէ ինքնաբուխ զանգվածային քաղաքացիական միջոցառման բացակայությունը վկայում է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների իրականության հետ բացարձակապես կապ չունենալու մասին: Իշխանությունների միակ հակափաստարկը ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքացիներին մնացել է Հայաստանից դուրս գտնվող ուժերից՝ օտար երկրներից կամ կազմակերպություններից իրենց թեկնածուի անունով ընտրություններում իբրև թե հաղթելու կապակցությամբ ստացված շնորհավորանքները:

 

Վերահաստատում ենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է միայն և միայն Հայաստանի ժողովրդին, այլ ոչ թե Նախագահի պաշտոնում իրենց շահերի սպասարկուն տեսնելու ցանկությամբ առաջնորդվող դրսի ուժերին: Ուստի նրանց շնորհավորանքներն առ ոչինչ են, եթե դրանց չի միանում Հայաստանի ժողովուրդը:

 

Հուսով ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հուսախաբ չի անի վերջին տարիների քաղաքացիական ինքնագիտակցության կայացման բովով անցած Հայաստանի ժողովրդին և, հենվելով ժողովրդի կամքի վրա ու իր շուրջը համախմբելով բոլոր առողջ ուժերին, կկարողանա իրականացնել ժողովրդից ստացած քվեն և դուրս բերել երկիրն այս անհեռանկար ու քայքայիչ ուղուց: Սփյուռքում ուշադիր հետևում են Հայաստանում ընթացող զարգացումներին և գործող իշխանություններին խստիվ կոչ անում զերծ մնալ ժողովրդի նկատմամբ որևէ ուժի կիրառումից կամ սադրիչ գործողություններից:

 

Հայտարարությունը ստորագրել են կազմակերպության Տորոնտոյի, Լոս Անջերեսի, Փարիզի եւ Լիբանանի մասնաճյուղերը:

 Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. «Հայկական Վերածնունդ» կազմակերպության հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: