ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական սփյուռքի երիտասարդ լիդերների Ստամբուլի «Գորիզ 2013» սեմինարը

19 նոյեմբերի, 2013 | 10:27

Goriz Stambul 1ՍՏԱՄԲՈՒԼ-ԹԲԻԼԻՍԻ- 2013 թվականի հոկտեմբերի 31-ից առ նոյեմբերի 3-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի իրավաբանական հարցերի, պետության հետ հարաբերությունների և միջկրոնական համագործակցության բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը մասնակցեց հայկական սփյուռքի երիտասարդ առաջնորդների «Գորիզ-2013» սեմինարին, որը տեղի ունեցավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Սեմինարը կազմակերպել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Հրանտ Դինքի անվան Հիմնադրամի հետ Goriz Stambul 4համագործակցությամբ:

Ինչպես հաղորդում են Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունից, սեմինարի  շրջանակներում մասնակիցները ծանոթացան Թուրքիայում հայ համայնքի պատմությանը և ներկա իրավիճակին, Թուրքիայի հայ ազգաբնակչությանը, քննարկեցին ինչպես քաղաքական և իրավական բնույթի, այնպես էլ տվյալ ժառանգության պահպանության գործում համագործակցության հարցերը: Կազմակերպվեցին հանդիպումներ «Ագոս», «Մարմարա» և «Ժամանակ» (առավել հին հայալեզու թերթ, որը հրատարակվում է առանց ընդմիջումների) հայալեզու թերթերի, «Արաս» հայկական տպագրատան, «Նոր ռադիո» հայկական ռադիոյի և «Նոր Goriz Stambul 2Զարթոնք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների, «Գետրոնագան» հայոց դպրոցի տնօրենի հետ:

Առանձին նստաշրջաններ նվիրվեցին հայկական կրոնական հիմնադրամների և նրանց գույքի, Թուրքիայում հայկական տպագիր մամուլի, Արևմտյան Հայաստանում հայոց ժառանգության հարցերին: Կազմակերպվեց հանդիպում ֆրանսիական լրագրողներ, «Հայկական ուրվականը Թուրքիայում» գրքի հեղինակներ Լոր Մարշանի և Գիյոմ Պերրիեի հետ:

Նոյեմբերի 2-ին նստաշրջանի մասնակիցները մասնակցեցին «Մահմեդականացված հայերը Թուրքիայում» կոնֆերանսին, որը կազմակերպվել էր Բոսֆորի համալսարանում՝ ի Թուրքիայի, ինչպես նաև արտասահմանյան հայտնի թուրք, քուրդ, հայ և ուրիշ պատմաբանների մասնակցությամբ:

Goriz Stambul 3Նոյեմբերի 3-ին, կիրակի օրը, սեմինարի մասնակիցները այցելեցին Ստամբուլի գերեզմանոցներից մեկում գտնվող Հրանտ Դինքի շիրիմին, ներկա գտնվեցին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանի առաջնորդանիստ «Սուրբ Աստվածածին» եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին, որից հետո ծանոթացան Ստամբուլի հայաբնակ Քումքափը թաղամասին:

Հարկ է նշել, որ Թուրքիայի հայ համայնքում, Վրաստանի հայ համայնքի նման, դեռևս գոյություն ունեն չկարգավորված գույքային խնդիրներ, որոնք, հուսով ենք, մոտ ապագայում կունենան իրենց լուծումը:

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾ
4. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
5. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
6. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
7. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
8. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
9. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
10. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: